ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը կոնգրեսականին շնորհակալություն է հայտնել Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւին աջակցելու համար
10:21 - 02 մայիսի, 2019

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը կոնգրեսականին շնորհակալություն է հայտնել Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւին աջակցելու համար

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը ապրիլի 30-ին հանդիպեցլ է Մերիլենդ նահանգի նորընտիր կոնգրեսական, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Դեյվիդ Թրոնին:

Դեսպան Ներսեսյանը շնորհավորել է կոնգրեսական Թրոնին ընտրվելու կապակցությամբ եւ շնորհակալություն հայտնել Հայոց ցեղասպանության վերաբերյալ 2019թ. բանաձեւին աջակցելու համար:

Դեսպան Ներսեսյանը կոնգրեսական Թրոնին ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական զարգացումներն ու արտաքին քաղաքական օրակարգի մի շարք հարցեր` կարեւորելով միջխորհրդարական դիվանագիտության դերը հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման գործում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել