Շրջափակման հետևանքով աշխատանքից զրկված ընտանիքներին ֆինանսական աջակցություն կցուցաբերվի
 |artsakhpress.am|
15:52 - 04 փետրվարի, 2023

Շրջափակման հետևանքով աշխատանքից զրկված ընտանիքներին ֆինանսական աջակցություն կցուցաբերվի |artsakhpress.am|

artsakhpress.am: Արցախի Հանրապետությունում առաջիկայում նախատեսվում է իրականացնել շրջափակման հետևանքները մեղմելուն ուղղված սոցիալական երեք ծրագիր:

Այս մասին տեղեկացրել է Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմեն Մանգասարյանը՝ մանրամասնելով, որ  սոցիալական ծրագրերից մեկն ուղղված է լինելու 2022 թվականի դեկտեմբերի 12-ից մինչև ընթացիկ տարվա փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածոււմ աշխատանքից ազատված անձանց:
 
Նրա տեղեկատվությամբ՝ եթե ճգնաժամի պատճառով տնտեսվարողները ստիպված են եղել կրճատումներ կատարել, ապա աշխատանքից ազատված  աշխատողներին հունվար ամսվա համար կտրամադրվի նվազագույն աշխատավարձի չափով  աջակցություն կտրամադրվի:
 
 «Այն աշխատողները, ովքեր աշխատանքային հարաբերությունների մեջ են գտնվել շրջափակման հետևանքով տուժած ոլորտների սուբյեկտների հետ և ազատվել են աշխատանքից կամ ավարտվել է քաղաքացիաիրավական պայմանագրի գործողության ժամկետը, նրանք կդիմեն նախարարություն կստանան մինչև 68 հազար դրամի չափով աջակցություն:  Եթե աշխատավարձը կազմում էր 68 հազարից ցածր, ապա իր ստացած աշխատավարձի  չափով աջակցություն կցուցաբերվի, իսկ ավելի բարձրի դեպքում՝  68 հազար դրամ»,-  մանրամասնել է Ա. Մանգասարյանը:
 
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել