Սերբիան ակնկալում է ադրբեջանական գազ գնել 2024 թվականին |news.am|
20:21 - 04 փետրվարի, 2023

Սերբիան ակնկալում է ադրբեջանական գազ գնել 2024 թվականին |news.am|

news.am: Բելգրադն ակնկալում է ադրբեջանական գազ գնել սկսել 2024 թվականի սկզբին, հայտարարել է Սերբիայի հանքարդյունաբերության եւ էներգետիկայի նախարար Դուբրավկա Ջեդովիչը, փոխանցում է «Ինտերֆաքսը»։

«Հարավային գազային միջանցքի նախագծին Սերբիան ավելի ուշ փուլում է սկսել առավել ակտիվ մասնակցել, բայց մենք արագորեն աշխատում ենք այս երթուղու մաս դառնալու ուղղությամբ: Դա մեզ թույլ կտա դիվերսիֆիկացնել գազի մատակարարման մեր աղբյուրները եւ ապահովել դրանց ավելի մեծ անվտանգությունը»,- ասել է Ջեդովիչը Բաքվում Հարավային գազային միջանցքի հարցերով խորհրդատվական խորհրդի նախարարների հանդիպման ժամանակ:

Նրա հայտարարությունը մեջբերում է Սերբիայի հանքարդյունաբերության նախարարության կայքը։

Ջեդովիչի խոսքով՝ Բուլղարիա-Սերբիա գազային փոխկապակցման շինարարությունը կավարտվի 2023 թվականի աշնանը։

«Գազի առաջին մատակարարումները մենք սպասում ենք 2024 թվականի սկզբին, ինչը նույնպես կախված է բոլոր շահագրգիռ կողմերի առեւտրային բանակցությունների արագությունից: Մենք հույս ունենք բանակցությունների առավելագույն արդյունավետության, որպեսզի Ադրբեջանից գազը հնարավորինս շուտ հասնի Սերբիա»,- ասել է նախարարը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել