Երկրաշարժից հետո Թուրքիային օգնություն է առաջարկել ավելի քան 45 երկիր
 |1lurer.am|
17:03 - 06 փետրվարի, 2023

Երկրաշարժից հետո Թուրքիային օգնություն է առաջարկել ավելի քան 45 երկիր |1lurer.am|

1lurer.am: Ավերիչ երկրաշարժից հետո ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի հետ մեկտեղ մոտ 45 երկիր օգնություն է առաջարկել Թուրքիային: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Ըստ վերջին տվյալների՝ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1014 մարդու, ավելի քան 5 հազարը վիրավորվել է, ավերվել է մոտ 3 հազար շենք: Թուրքիայի նախագահի խոսքով՝ այսօրվա երկրաշարժը երկրի ամենախոշոր բնական աղետն է 1939 թվականից ի վեր։

Ավելանում է զոհերի թիվը նաև Սիրիայում: Հանրապետության առողջապահության նախարարության տվյալներով՝ մահացածների ցուցակում կա 326 մարդ, սակայն սա միայն նախնական տվյալ է։ Տարերային աղետից տուժել են Հալեպ, Լաթաքիա, Տարտուս և Համա նահանգները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել