armenpress.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպության կողմից օրեր առաջ հրապարակված «Կոռուպցիայի ընկալման ցուցիչ 2022» զեկույցին, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետությունը որոշակի նահանջ է գրանցել։
«Սա շատ կարևոր ցուցիչ է մեզ համար և հակակոռուպցիոն մեր ռազմավարության մեջ մենք այս ցուցիչում առաջընթաց արձանագրելու շատ հստակ նպատակադրում ունենք։ Եվ մինչև 2026 թվականը որոշակի գործողությունների պլան ունենք։ Այս ցուցիչի թեկուզ ոչ շատ մեծ, թեկուզ ոչ շատ նշանակալի նահանջը մեզ համար անհանգստացնող ահազանգ է»,- կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը կառավարության նիստ է հրավիրել «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանին, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանին, Բարձագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանին՝ հասկանալու թե ինչն է նման հետընթացի պատճառը։
«Թրանսփարենսի ինթերնեշնլ» միջազգային ոչ-կառավարական կազմակերպությունը հրապարակել է կոռուպցիայի ընկալման 2022 թվականի համաթիվը, համաձայն որի՝ Հայաստանը թուլացրել է դիրքերը՝ կորցնելով 3 միավոր, և այժմ 46 միավորով հայտնվել է 63-րդ տեղում՝ նախորդ տարվա 58-ի փոխարեն։
comment.count (0)