ԱԱԾ մարմիններում նախատեսվում է ներդնել ատեստավորման համակարգ․ Կառավարությունը հավանություն տվեց օրինագծին
13:10 - 09 փետրվարի, 2023

ԱԱԾ մարմիններում նախատեսվում է ներդնել ատեստավորման համակարգ․ Կառավարությունը հավանություն տվեց օրինագծին

Կառավարությունը այսօր հավանություն տվեց օրինագծի, որի նպատակը Ազգային անվտանգության ծառայության մարմիններում ատեստավորման համակարգի ներդրումն է։ 

ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը նախագծի քննարկման ընթացքում ասաց, որ դրա արդյունքում նախատեսվում է ԱԱԾ աշխատակիցների առավել բարձր վարձատրություն, ինչպես նաև ծառայողների մասնագիտական պատրատվածության պատշաճ մակարդակի ապահովում․ «ԱԱԾ մարմիններում պետական սահմանի պահպանության, հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման, հատուկ առաջադրանքների կատարման, պլանավորման և վերահսկման գործառույթներ  իրականացնող ծառայողների համար ատեստավորման արդյունքում կհաշվարկվի հավելավճար, նշված պաշտոնները զբաղեցնող ծառայողները ատեստավորմանն առաջին անգամ կմասնակցեն կամավորության սկզբունքով, յուրաքանչյուր հաջորդ ատեստավորումը կիրականացվի երեք տարին մեկ անգամ»։ 

ԱԱԾ տնօրենը առաջարկեց նախագիծը համարել անհետաձգելի և սահմանված կարգով ներկայացնել Ազգային ժողովի քննարկմանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել