«Շնորհակալություն, Հայաստան»․ Քըլըչը հայերեն շնորհակալություն է հայտնել Հայաստանին օգնության համար
18:05 - 15 փետրվարի, 2023

«Շնորհակալություն, Հայաստան»․ Քըլըչը հայերեն շնորհակալություն է հայտնել Հայաստանին օգնության համար

Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Սերդար Քըլըչը Թվիթերում երկրաշարժից տուժածներին ցուցաբերած օգնության համար իր շնորհակալությունը Հայաստանին հայերեն է հայտնել:

«Հայաստանից օգնության երկրորդ խմբաքանակը տեղափոխող բեռնատարների դռները Ադըյամանում բացվել են Հայաստանի արտաքին գործերի նախարար պարոն Արարատ Միրզոյանի գլխավորությամբ: Նա տարածաշրջան է ժամանել այցելելու երկրաշարժից տուժածներին»,- գրել է Քըլըչը և հայերեն եզրափակել՝ «Շնորհակալություն, Հայաստան»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել