Հս. Կորեան կրկին բալիստիկ հրթիռներ է արձակել․ Կիմ Չեն Ընի քույրը մեկնաբանել է
 |tert.am|
10:19 - 20 փետրվարի, 2023

Հս. Կորեան կրկին բալիստիկ հրթիռներ է արձակել․ Կիմ Չեն Ընի քույրը մեկնաբանել է |tert.am|

tert.am: Հյուսիսային Կորեան կրկին բալիստիկ հրթիռներ է արձակել, որոնք ընկել են ջրում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում անելով Ճապոնիայի ծովային անվտանգության ծառայությանը։

«Բալիստիկ հրթիռը, ենթադրաբար, արդեն ընկել է: Նավերին ու ինքնաթիռներին խնդրում ենք հետևել տեղեկատվությանը և բեկորների ընկնելու դեպքում զեկուցել ծովային անվտանգության ծառայությանը՝ առանց դրանց մոտենալու»,- հայտնել են ծովային անվտանգության ծառայությունից։

Այս հաղորդագրությունից որոշ ժամանակ անց Ճապոնիան հայտնել է ԿԺԴՀ-ի տարածքից երկրորդ ու երրորդ հրթիռների արձակման մասին։ Ծովային անվտանգության ծառայության տվյալներով՝ դրանք ևս արդեն ընկել են։

Ավելի ուշ Հյուսիսային Կորեայի առաջնոր Կիմ Չեն Ընի քույրը՝ Աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի ղեկավարի տեղակալ Կիմ Յո Չժոնը մեկնաբանել է նման քայլը՝ հայտարարելով, որ Հյուսիսային Կորեայի կողմից Խաղաղ օվկիանոսը որպես ուսումնական դաշտ օգտագործելու հաճախականությունը կախված է ԱՄՆ-ի զինված ուժերի գործողություններից։

Շարունակությունը՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել