Դժվար օրեր, շաբաթներ և տարիներ են սպասվում. Պուտինի նպատակը Ուկրաինան քարտեզից ջնջելն է. Բայդենը՝ Կիևում
 |tert.am|
16:40 - 20 փետրվարի, 2023

Դժվար օրեր, շաբաթներ և տարիներ են սպասվում. Պուտինի նպատակը Ուկրաինան քարտեզից ջնջելն է. Բայդենը՝ Կիևում |tert.am|

tert.am: Պատերազմում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նպատակը ուկրաինական պետության լիակատար ոչնչացումն է։ Այս մասին երկուշաբթի՝ փետրվարի 20-ին Կիևում կայացած ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, հայտնում է korrespondent.net-ը։

«Մենք գիտենք, որ առջևում դժվար օրեր, շաբաթներ և տարիներ են սպասվում: Պուտինի նպատակը Ուկրաինան քարտեզից ջնջելն է»,- ասել է Բայդենը։

Նա նշել է, որ Ռուսաստանի ռազմական արշավը ձախողվում է. նա կորցրել է սկզբանե գրաված տարածքների կեսը և մեծ մարդկային կորուստներ է կրում։

«Ռուսական տնտեսությունը անկում է ապրում, այն մեկուսացված է և դժվարությունների է բախվում»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Նախկինում Ուկրաինան թույլ էր, իսկ Արևմուտքը մասնատված էր, ասել է Բայդենը, և Պուտինը հույսը դրել է դրա վրա։

«Նա (Պուտինը – խմբ.) կարծում էր, որ մեզանից ավելի երկար կդիմանա, չեմ կարծում, որ հիմա այդպես է կարծում»,- ասել է ԱՄՆ նախագահը և ևս մեկ անգամ խոստացել աջակցել Ուկրաինային այնքան, որքան անհրաժեշտ է։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր հերթին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ բանակցություններում ասել է, որ ամերիկացի առաջնորդի Կիև այցի արդյունքը շոշափելի կլինի ռազմի դաշտում՝ Ռուսաստանի դեմ պայքարում։

Այս մասին, ըստ UNIAN-ի թղթակցի, Զելենսկին ասել է Կիևում Բայդենի հետ համատեղ ճեպազրույցում։

«Այս շաբաթ արդեն լրանում է մեր անպարտելիության, ռուսական ագրեսիայի դեմ պայքարի տարին: Եվ շատ խորհրդանշական է, որ մենք ամրապնդում ենք մեր դիմադրողականությունը պարոն նախագահի հետ երկու հանդիպումներով՝ իմ ու մեր թիմի այցով Վշաինգտոն: Այս այցերի արդյունքները, անշուշտ, շոշափելի կլինեն մարտի դաշտում, մեր զինվորների հզորացման և մեր տարածքների ազատագրման գործում»,- ընդգծել է Զելենսկին։

Նրա խոսքով՝ Ուկրաինային M1 Abrams տանկեր տրամադրելու ԱՄՆ որոշումը արդեն հիմք է դրել «տանկային կոալիցիայի» ստեղծմանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել