«Խորին շնորհակալություն». Վահագն Խաչատուրյանը ողջունել է ԵՄ երկարաժամկետ առաքելության տեղակայումը Հայաստանում
 |news.am|
17:25 - 20 փետրվարի, 2023

«Խորին շնորհակալություն». Վահագն Խաչատուրյանը ողջունել է ԵՄ երկարաժամկետ առաքելության տեղակայումը Հայաստանում |news.am|

news.am: ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջունել է ԵՄ երկարաժամկետ առաքելության ժամանումը Հայաստան:

Նա Twitter-ի իր միկրոբլոգում գրել է. «Ջերմ բարի գալուստ ԵՄ 100 հոգանոց առաքելությանը եւ նրա տեղակայմանը Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանի երկայնքով:

Խորին շնորհակալություն ԵՄ-ին և անդամ երկրներին Հայաստանի հետ ամուր համերաշխություն դրսևորելու համար։

Մոնիտորինգային առաքելության տեղակայումը պետք է դեր խաղա դեէսկալացիայի և տարածաշրջանում կայունության և, ի վերջո, խաղաղության հաստատելու հարցում»:

Հիշեցնենք, որ ԵՄ խորհուրդը հունվարի 23-ին համաձայնություն է ձեռք բերել Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն ստեղծելու մասին։ 

Առաքելությունը իր աշխատանքը սկսել է այսօր։ Հայաստանում ԵՄ առաքելության բացառապես քաղաքացիական անձնակազմի թվում 100 մարդ է, այդ թվում՝ շուրջ 50 անզեն դիտորդ: Առաքելության օպերատիվ շտաբը տեղակայված կլինի ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել