ՀՀ-ում ԵՄ առաքելությունը կնպաստի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին․ Բորել
 |tert.am|
21:43 - 20 փետրվարի, 2023

ՀՀ-ում ԵՄ առաքելությունը կնպաստի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին․ Բորել |tert.am|

tert.am: Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Թվիթերյան գրառմամբ անդրադարձել է ՀՀ ուղարկված ԵՄ քաղաքացիական առաքելությանը․

«Մենք մեկնարկեցինք Հայաստանում ԵՄ առաքելությունը, որն այժմ գործում է և այսօր իրականացրեց իր առաջին պարեկությունը։

 

Այն կնպաստի մարդկանց անվտանգությանը, վստահություն կստեղծի և կաջակցի ԵՄ ջանքերին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացում»,- գրել է Բորելը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել