ՄԻՊ ներկայացուցիչները Հակակոռուպցիոն դատարանում են՝ Գրիգորի Խաչատուրովին տեսակցելու նպատակով
11:50 - 21 փետրվարի, 2023

ՄԻՊ ներկայացուցիչները Հակակոռուպցիոն դատարանում են՝ Գրիգորի Խաչատուրովին տեսակցելու նպատակով

ՀՀ ՄԻՊ աշխատակազմից հայտնում են, որ այս պահին ՄԻՊ ներկայացուցիչները գտնվում են ՀՀ Հակակոռուպցիոն դատարանում՝ Գրիգորի Խաչատուրովին տեսակցելու նպատակով։

Նշենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ավելի վաղ հայտնել էր, որ Գրիգորի Խաչատուրովի կալանքի հարցը կքննվի Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ ժամը 12։00-ին։ 

«Բայց նրան արդեն վաղուց տեղափոխել էին դատարան: Կարգադրիչները հրաժարվում էին փաստաբանից ընդունել նրան շտապ անհրաժեշտ դեղերը: Իսկ այդ չգործող ՄԻՊ գրասենյակի թեժ գծին Խաչատուրովի փաստաբանի ու իմ զանգերին ի պատասխան հնչում էր «վերադասին զեկուցել ենք» արտահայտությունը», - հայտնել էր Մանուկյանը։ 

Հիշեցնենք, որ փողերի լվացման համար Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Միջնորդություն է ներկայացվել 2006-2010թթ․ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Գ.Խ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացում) համար. միջնորդությունը բավարարվել է: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել