Գալուզինն ու Կլաարը անդրադարձել են Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայմանը |1lurer.am|
20:30 - 21 փետրվարի, 2023

Գալուզինն ու Կլաարը անդրադարձել են Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայմանը |1lurer.am|

<di1lurer.am: v>Փետրվարի 21-ին եվրոպական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինի հեռախոսազրույցը Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ: Այս մասին հայտնել են ՌԴ արտգործնախարարությունից:

 
Գալուզինը կարծիք է հայտնել, որ Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելություն ծավալելու մասին Բրյուսելի որոշումը աշխարհաքաղաքական ենթատեքստ ունի: Նրա խոսքով՝ այն չի նպաստում Հարավային Կովկասի կայունացմանը։ Գալուզինն ընդգծել է նախաձեռնության շուրջ Բաքվի և Երևանի միջև կոնսենսուսի բացակայությունը։
 
Ռուսական կողմը նշել է նաև, որ Ժնևյան միջազգային քննարկումների կանոնավոր փուլերի չեղարկումը հակաարդյունավետ է։
«Նման պրակտիկան կարող է հանգեցնել այդ կարևոր բանակցային մեխանիզմի աշխատանքի փաստացի արգելափակմանը, ինչը կարող է վնաս հասցնել տարածաշրջանային անվտանգությանը»,- նշված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
 
Գալուզինը հաստատել է ռուսական կողմի դիրքորոշումը՝ հօգուտ Ժնևյան ձաչափի հաստատված օրակարգի շարունակման:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել