ԱԺ-ն հերքում է մամուլում տեղ գտած լուրերը, թե պատգամավորների օգնականները պարգևավճար են ստացել
11:39 - 22 փետրվարի, 2023

ԱԺ-ն հերքում է մամուլում տեղ գտած լուրերը, թե պատգամավորների օգնականները պարգևավճար են ստացել

ՀՀ Ազգային ժողովը պարզաբանում է տարածել մամուլում տեղ գտած պատգամավորների օգնականների պարգևավճար ստանալու մասին տեղեկություններին։ 

««Ժողովուրդ» օրաթերթի՝ «ԱԺ պատգամավորների օգնականները պարգեւավճար են ստացել․ ՔՊ ղեկավարությունը հաղթեց» վերտառությամբ փետրվարի 22-ի նյութի՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների օգնականները 15 տոկոսի չափով պարգեւավճար են ստացել աշխատակազմի նոր ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանի կողմից, լուրը չի համապատասխանում իրականությանը:
 
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների օգնականները հունվար ամսին պարգեւավճար չեն ստացել:
 
Տեղեկացնում ենք նաեւ, որ ԱԺ աշխատակազմը, այդ թվում՝ բոլոր պատգամավորների օգնականները, յուրաքանչյուր ամիս աշխատավարձից բացի ստանում են նաեւ պարգեւավճար՝ աշխատավարձի 15 տոկոսի չափով, որը նախորդ տարվա 30 տոկոսից կրկնակի կրճատվել է:
 
Խնդրում ենք լրատվամիջոցներին սեփական աղբյուրներից ստացած տեղեկատվությունը հրապարակելուց առաջ պաշտոնապես ճշտել այն»,- նշված է ԱԺ պարզաբանման մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել