Հայաստանը մեծապես կարևորում է Ճապոնիայի հետ բարեկամական կապերի ամրապնդումը և խորացումը․ Վահագն Խաչատուրյան
13:16 - 23 փետրվարի, 2023

Հայաստանը մեծապես կարևորում է Ճապոնիայի հետ բարեկամական կապերի ամրապնդումը և խորացումը․ Վահագն Խաչատուրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ազգային տոնի՝ Նորին Մեծություն Ճապոնիայի կայսեր ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի կայսերը:

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Հայաստանը մեծապես կարևորում է Ճապոնիայի հետ բարեկամական կապերի ամրապնդումը և խորացումը:

Համոզված եմ, որ անցած տարիների ընթացքում մեր երկրների միջև արձանագրված ձեռքբերումները և փոխադարձ հարգանքի վրա խարսխված հարաբերություններն ամուր հիմք են համագործակցության հետագա զարգացման և ընդլայնման համար՝ ի շահ մեր ժողովուրդների:

Մաղթում եմ Ձեզ և կայսերական ընտանիքին քաջառողջություն և հաջողություն, իսկ Ճապոնիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել