Հայաստանը Համաշխարհային բանկի պատվիրակության հետ քննարկել է համագործակցության ծրագրերը
17:18 - 24 փետրվարի, 2023

Հայաստանը Համաշխարհային բանկի պատվիրակության հետ քննարկել է համագործակցության ծրագրերը

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն աշխատանքային քննարկում է ունեցել Համաշխարհային բանկի (ՀԲ) խմբի ներկայացուցիչների հետ:

Ինչպես հայտնում են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակից, Բանկի պատվիրակությունը գլխավորել է Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի կայուն զարգացման հարցերով տարածաշրջանային տնօրեն Սամեհ Վահբան, ներկա են գտնվել ՀԲ Երեւանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը եւ ՀԲ ներկայացուցիչներ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ կառավարության եւ  Համաշխարհային բանկի միջեւ կայուն զարգացմանն ուղղված  համագործակցության ընթացքին եւ հեռանկարներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետության հետ Համաշխարհային բանկի ընթացիկ ծրագրերին եւ նախաձեռնություններին՝  զբոսաշրջային ենթակառուցվածքների եւ տեղական տնտեսության զարգացման, Կանաչ եւ դիմակայուն տնտեսության խթանման, կոշտ թափոնների կառավարման եւ մի շարք այլ ուղղություններով:        


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել