Ադրբեջանի ԱԳ նախարարն ու Իրանի ԱԳ փոխնախարարը քննարկել են դեսպանատան վրա հարձակումը

 |factor.am|
12:08 - 02 մարտի, 2023

Ադրբեջանի ԱԳ նախարարն ու Իրանի ԱԳ փոխնախարարը քննարկել են դեսպանատան վրա հարձակումը |factor.am|

factor.am: Իրանի փոխարտգործնախարար Մահդի Սաֆարին հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և նրա տեղակալի հետ՝ քննարկել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը, գրում է Մեհր գործակալությունը։

Նշվում է, որ հանդիպմանը Սաֆարին իր ցավակցությունն  է հայտնել Ադրբեջանի  կառավարությանն ու ժողովրդին և դեսպանատան միջադեպի հետևանքով զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում։ Հանդիպմանը Սաֆարին նաև զեկույց  է ներկայացրել դեսպանատան վրա հարձակման վերաբերյալ, նաև կոչ է արել այդ գործով երկու երկրների փորձագետների այցեր կազմակերպել։ Իրանցի դիվանագետը նաև հայտարարել է, որ միջադեպի բոլոր ասպեկտները պարզաբանելու և արդարադատություն իրականացնելու համար Թեհրանը պատրաստ է համագործակցել Ադրբեջանի համապատասխան կառույցների հետ։

Հիշեցնենք, որ հունվարի 27-ին Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման հետևանքով 1 մարդ զոհվել է, կան վիրավորներ, հարձակվողին ձերբակալել են։ Պաշտոնական Բաքուն դեսպանատան վրա իրականացված հարձակումն «ահաբեկչություն» է որակել։ Հարձակման վերաբերյալ Թեհրանի քրեական դատախազի պաշտոնակատարն ասել է, որ զինված անձը Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակվել է անձնական դրդապատճառներով։ Միջադեպից հետո Բաքուն տարհանել է Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցներին, և այս պահին դեսպանատան գործունեությունը դադարեցված է։




Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել