Պեսկովը մեկնաբանել է ՌԴ Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ անցկացնելու մասին տեղեկությունները
15:23 - 02 մարտի, 2023

Պեսկովը մեկնաբանել է ՌԴ Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ անցկացնելու մասին տեղեկությունները

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Վլադիմիր Պուտինը հաղորդումներ է ստանում իրավապահ մարմինների ղեկավարներից՝ կապված Բրյանսկի շրջանում «ուկրաինացի դիվերսանտների հարձակման հետ»։

Մեկնաբանելով որոշ ԶԼՄ-ներում եղած տեղեկությունները, թե ՌԴ Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է անցկացվելու՝ Պեսկովն ասել է, որ նման պլաններ չեն եղել։

Նա պարզաբանել է, որ Պուտինի՝ ուրբաթ օրվա ժամանակացույցը ներառում է օպերատիվ հանդիպում ԱԽ անդամների հետ։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Բրյանսկի շրջանի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը հայտնել է, թե ուկրաինացի դիվերսանտները ներթափանցել են Լյուբեչանե գյուղ։

Արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը «Ռիա նովստի»-ին ասել է, որ Բրյանսկի շրջանում մի քանի մարդ պատանդ է վերցվել։

«ՏԱՍՍ»-ին ՌԴ ԱԴԾ-ից հայտնել են, որ ԱԴԾ-ն և զինվորականները միջոցներ են ձեռնարկում «պետական սահմանը խախտած ուկրաինացի զինված ազգայնականներին ոչնչացնելու համար»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել