Նյու Դելիում ավարտվել է G20-ի ԱԳ նախարարների երկօրյա հանդիպումը |1lurer.am|
20:05 - 02 մարտի, 2023

Նյու Դելիում ավարտվել է G20-ի ԱԳ նախարարների երկօրյա հանդիպումը |1lurer.am|

1lurer.am: v>Նյու Դելիում ավարտվել է G20-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների երկօրյա նիստը: Քսանյակն ամփոփիչ փաստաթուղթ է հրապարակել՝ հանդես գալով աշխարհում բազմակողմ և թափանցիկ կառավարման օգտին:

 
Փաստաթղթի համաձայն՝ ՄԱԿ-ը պետք է արձագանքի կառույցի բոլոր անդամների պահանջներին՝ հավատարիմ մնալով իր հիմնարար նպատակներին: Նշվում է, որ 20-ի խմբին հաջողվել է համաձայնության գալ նիստի շրջանակում քննարկված գրեթե բոլոր, մասնավորապես՝ կորոնավիրուսի, մատակարարման շղթաների փխրունության, կլիմայի փոփոխության և այլ հարցերի շուրջ:
 
Ուկրաինային վերաբերող երկու կետի չեն աջակցել Ռուսաստանի և Չինաստանի արտգործնախարարները: Այդ դրույթները մատնանշում են համաշխարհային տնտեսության վրա ռուս-ուկրաինական հակամարտության բացասական ազդեցությունը, դատապարտում ռազմական գործողությունները և շեշտում միջուկային զենքի օգտագործման կամ օգտագործման սպառնալիքի անթույլատրելիությունը


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել