«Մեծ յոթնյակը» հայտարարություն է տարածել՝ «երրորդ կողմերին» զգուշացնելով Մոսկվային բալիստիկ հրթիռներ տրամադրելու հետևանքների մասին։
«Մենք չափազանց անհանգստացած ենք այն հաղորդագրություններից, որ Իրանը դիտարկում է բալիստիկ հրթիռներ և նման տեխնոլոգիաներ փոխանցել Ռուսաստանին այն դեպքում, երբ ռուսական ռեժիմին մատակարարված անօդաչու թռչող սարքերը օգտագործվում են Ուկրաինայի խաղաղ բնակչության դեմ անողոք հարձակումների համար»,- ասվում է հայտարարության մեջ։
«Մեծ յոթնյակը» կոչ է անում Իրանին չանել դա, քանի որ դա կնպաստի տարածաշրջանի ապակայունացմանը և ցույց կտա, որ Իրանը էական նյութական աջակցություն է տրամադրում Ուկրաինայում ՌԴ սկսած պատերազմին։
«Եթե Իրանը սկսի բալիստիկ հրթիռներ կամ նման տեխնոլոգիաներ տրամադրել Ռուսաստանին, մենք պատրաստ ենք արագ և համակարգված արձագանքել՝ ներառյալ Իրանի դեմ նոր և հատուկ միջոցներ կիրառելը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
comment.count (0)