azatutyun.am: «Մեծ յոթնյակը» (G7) զգուշացրել է Իրանին դադարեցնել աջակցությունը «Համաս»-ի և «Հեզբոլա»-ի զինյալ խմբավորումներին և այլ ոչ պետական դերակատարներին Մերձավոր Արևելքում և դադարեցնել գործողությունները, որոնք ապակայունացնում են տարածաշրջանը։
Յոթ երկրները հոկտեմբերի 19-ի համատեղ հայտարարության մեջ նշել են, որ այդ գործողությունները հնարավոր էսկալացիային կարող են նպաստել։
comment.count (0)