Հայաստանն ու Վրաստանը պայմանավորվել են ակտիվացնել համագործակցությունը սեյսմիկ անվտանգության դաշտում
13:05 - 06 մարտի, 2023

Հայաստանն ու Վրաստանը պայմանավորվել են ակտիվացնել համագործակցությունը սեյսմիկ անվտանգության դաշտում

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը մարտի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին:

Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը մասնակցել են նաև դեսպանորդ Իռակլի Կվանչախաձեն և ոստիկանության կցորդ Կամո Գալուստյանը:

Ողջյունելով հյուրերին՝ նախարար Արմեն Փամբուխչյանը շնորհավորել է Գ. Շարվաշիձեին դեսպանի պաշտոնում նշանակվելու առթիվ: ԱԻՆ ղեկավարն անդրադարձել է արտակարգ իրավիճակների նախարարության բնագավառում հայ-վրացական, նաև Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի հետ համագործակցությանը՝ բարձր գնահատելով նախկինում և ներկայում իրականացված աշխատանքները:

Կողմերը պայմանավորվել են ակտիվացնել համագործակցությունը սեյսմիկ անվտանգության դաշտում և որպես պիլոտային նախագիծ իրականացնել Ջավախքի տարածքի սեյսմիկ ռեժիմի ուսումնասիրություն, տվյալների վերլուծություն և փոխանակում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև կողմերին հետաքրքրող մի շարք այլ հարցեր։ Դեսպան Գիորգի Շարվաշիձեն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և պատրաստակամություն հայտնել աջակցել համագործակցության բոլոր ուղղություններով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել