Զաքիր Հասանովը հանդիպել է ՆԱՏՕ-ի ցամաքային զորքերի հրամանատարության շտաբի պետ, թուրք գեներալ-լեյտենանտ Մուստաֆա Օղուզին
16:38 - 09 մարտի, 2023

Զաքիր Հասանովը հանդիպել է ՆԱՏՕ-ի ցամաքային զորքերի հրամանատարության շտաբի պետ, թուրք գեներալ-լեյտենանտ Մուստաֆա Օղուզին

Մարտի 9-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող ՆԱՏՕ-ի ցամաքային զորքերի հրամանատարության շտաբի պետ, թուրք գեներալ-լեյտենանտ Մուստաֆա Օղուզին։ ՊՆ-ում տեղի է ունեցել խորհրդակցություն։ 

Հասանովը հյուրին տեղեկացրել է ադրբեջանական բանակում իրականացվող բարեփոխումների մասին․ 

«Ներկայացվել է ազատագրված տարածքներում, ինչպես նաև Ադրբեջան-Հայաստան պայմանական պետական սահմանում և Ղարաբաղի տնտեսական տարածաշրջանում առկա իրավիճակը», - նշված է երկրի ՊՆ տարածած հաղորդագրության մեջ։

Խոսելով ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ընթացքում ձեռք բերված հաջողությունների մասին՝ պաշտպանության նախարարը կարևորել է փոխադարձ հարաբերությունների հետագա զարգացումը։

Ըստ գերատեսչության հաղորդագրության՝ ՆԱՏՕ-ի բարձրաստիճան թուրք պաշտոնյան հանգստություն է մաղթել մարտի 5-ի առավոտյան «ապօրինի հայկական ստորաբաժանումների սադրանքի հետևանքով նահատակված ադրբեջանական բանակի զինծառայողների հոգիներին» և խորին ցավակցություն հայտնել նրանց ընտանիքներին։

Վերջում հանգամանալից մտքեր են փոխանակվել երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարների, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել