Լի Ցիանգը ստանձնել է Չինաստանի վարչապետի պաշտոնը
 |armenpress.am|
15:15 - 11 մարտի, 2023

Լի Ցիանգը ստանձնել է Չինաստանի վարչապետի պաշտոնը |armenpress.am|

armenpress.am: Շանհայի կոմունիստական կուսակցության նախկին ղեկավար Լի Ցիանգը ստանձնել է Չինաստանի վարչապետի պաշտոնը: Այս մասին հայտնում է Reuters-ը:

63-ամյա Լի Ցիանգը Ժողովրդական Հանրապետության հիմնադրումից ի վեր առաջին վարչապետն է, ով նախկինում երբեք չի ծառայել կենտրոնական կառավարությունում:

Նշվում է, որ Լի Ցիանգը սերտ կապեր ունի Չինաստանի նախագահի հետ, նա 2004-2007 թվականներին, երբ Սի Ծինպինը Չժեցզյան նահանգի նահանգային կուսակցության քարտուղարն էր, եղել է նրա շտաբի ղեկավարը:

Հիշեցնենք, որ մարտի 10-ին Սի Ծինպինը վերընտրվել է Չինաստանի նախագահի պաշտոնում՝ աննախադեպ երրորդ հնգամյա ժամկետով: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել