factor.am: Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է։ Սաակաշվիլին հիվանդանոցում է, ուր նրան ծանր վիճակում տեղափոխել են բանտից։
Բժիշկների կարծիքով՝ քաղաքական գործչին սպառնում է մի քանի ներքին օրգանների անբավարարություն։ Այս մասին հայտնել է բրիտանական Sky News հեռուստաալիքը, որի լրագրողներին հաջողվել է փաստաբանների միջոցով մի քանի հարց փոխանցել Սահակաշվիլիին ու դրանց գրավոր պատասխանները ստանալ։
Մեկնաբանելով իր առողջության վերաբերյալ հարցին՝ Վրաստանի նախկին նախագահը նշում է, որ իր քաշը գրեթե երկու անգամ նվազել է՝ 120 կգ-ից հասել է 64 կգ-ի։
«Եթե ես 60 կգ պակաս կշռեմ, բժիշկները կանխատեսում են ներքին մի քանի օրգանների գործունեության խախտում»,- անհավասար ձեռագրով գրել է նա։
Քաղաքական գործչի մեկնաբանության լուսանկարը հրապարակվել է հեռուստաալիքի կայքում։ Սաակաշվիլին պատմել է, որ ամբողջ ժամանակն անցկացնում է անկողնում։
«Իմ ոսկորները քանդվում են, և դա տառապալից ցավ է պատճառում»,- հավելել է նա:
Շարունակությունը՝ factor.am-ում
comment.count (0)