Դատախազությունն ուսումասիրում է Սուրեն Պապիկյանի տանն առնչվող հրապարկումը

 |factor.am|
15:27 - 15 մարտի, 2023

Դատախազությունն ուսումասիրում է Սուրեն Պապիկյանի տանն առնչվող հրապարկումը |factor.am|

factor.am: ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի տան գործարքի վերաբերյալ «Հետք»-ի հրապարակումը։

Factor.am-ին փոխանցեց գլխավոր դատախազի խորհրդարական Լուսինե Մարտիրոսյանը։

Հիշեցնենք, որ «Հետք»-ը հոդված էր հրապարակել, որ Սուրեն Պապիկյանը Երևանի կենտրոնում 165 քմ տարածքով թանկարժեք բնակարան է ձեռք բերել, որի շուկայական գինն այժմ 412.000 ԱՄՆ դոլար է, իսկ 6 ամիս առաջ` գործարքի ժամանակ, այն արժեցել է 168 000 ԱՄՆ դոլար։

Նշենք, որ երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես անդրադարձել էր թեմային և նշել․ «Եթե դուք ճիշտ եք, ես Ձեզ առաջարկ ունեմ․ ասում եք՝ 412 հազար դոլար արժե, ես Ձեզ առաջարկում եմ, որ գնաք բանկի հետ բանակցեք, 300 հազար դոլարով գնեք էդ տունը, եւ 400 հազար դոլարով վաճառեք, ինչպես Դուք պնդում եք, եւ երբ 400 հազար դոլարով վաճառեք, մենք բոլորս կիմանանք, որ դուք ճիշտ եք, ընդ որում՝ դրա արդյունքում 100 հազար դոլար մաքուր շահույթ կունենաք»։ Նիկոլ Փաշինյանը նաև ասել էր, թե չկա որևէ հրապարակում, որ իրավապահները չուսումասիրեն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել