Կառավարությունը հաստատեց կրթության մինչև 2030 թ. զարգացման վերաբերյալ օրենքից բխող գործողությունների ծրագիրը |1lurer.am|
11:52 - 16 մարտի, 2023

Կառավարությունը հաստատեց կրթության մինչև 2030 թ. զարգացման վերաբերյալ օրենքից բխող գործողությունների ծրագիրը |1lurer.am|

1lurer.am: Կառավարությունը հաստատեց «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագիրը»:

«Ներկայացված նախագծով մենք, ըստ էության, արդեն վերջնական փուլ ենք մտնում կրթության ռազմավարության և անելիքների հաստատման գործում»,- ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Հիշեցնեմ, որ նախորդ տարի ավելի քան 6 տարի դադարից հետո ԱԺ-ն հաստատեց կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը, որով հստակ ուղենշվեցին կրթության բոլոր մակարդակներում զարգացման առաջնահերթություններն ու թիրախները:

Սա մեր միակ ռազմավարությունն է, որ ունի օրենքի կարգավիճակ: Այսպիսով՝ ներկայացված նախագիծը ցույց է տալիս կրթության զարգացման պետական ծրագրի իրականացման ճանապարհային քարտեզը: Գործողությունների պլանը նաև ֆինանսական գնահատում է անցել արտաքին փորձագետների ներգրավմամբ»,- նշեց նախարարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել