ՌԴ-ն Իրանի, Թուրքիայի և Սիրիայի հետ համաձայնեցնում է քառակողմ հանդիպման ժամանակացույցը 
 |factor.am|
15:42 - 21 մարտի, 2023

ՌԴ-ն Իրանի, Թուրքիայի և Սիրիայի հետ համաձայնեցնում է քառակողմ հանդիպման ժամանակացույցը |factor.am|

factor.am: Ռուսաստանի Դաշնությունը Սիրիայի, Իրանի և Թուրքիայի հետ համաձայնեցնում է ԱԳ փոխնախարարների մակարդակով առաջիկա քառակողմ խորհրդակցությունների ժամանակացույցը, հստակ ժամկետներ չկան։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը։

«Մենք դեռ ոչինչ չէինք համաձայնեցրել, այնպես որ՝ տեղափոխելու հարց չկար։ Մենք ելնում ենք նրանից, որ հանդիպումը պետք է տեղի ունենա հնարավորինս շուտ։ Բայց մեր գործընկերները՝ սիրիացիները, թուրքերը և իրանցիները, աշխատանքային ժամանակացույց ունեն: Թեև հստակ ժամկետ չկա, մենք կշարունակենք համաձայնեցնել»,- ասել է Բոգդանովը:

Նա նշել է, որ խոսքը չորս երկրների ԱԳ փոխնախարարների մակարդակով խորհրդակցության մասին է, որի նպատակը ԱԳ նախարարների հանդիպումը նախապատրաստելն է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել