«Բացե՛ք կյանքի ճանապարհը». ՀՅԴ-ականների կարմիր ժապավեններով բերանները կապած ակցիան՝ կառավարության դիմաց |news.am|
15:55 - 22 մարտի, 2023

«Բացե՛ք կյանքի ճանապարհը». ՀՅԴ-ականների կարմիր ժապավեններով բերանները կապած ակցիան՝ կառավարության դիմաց |news.am|

news.am: ՀՅԴ երիտասարդները Արցախի շրջփակման 100-ր օրվա առթիվ բողոքի ակցաի են կազմակերպել կառավարության դիմաց: Նրանց ձեռքին կան պաստառներ հետեւյալ գություններով՝ «Բացեք կյանքի ճանապարհը», «Արցախն ուժեղ է», «Ազատ և ուժեղ Արցախ», «Մեղավորի հասցեն նույնն է», «Հայրենի հողը չի սակարկվում», «ՔՊ-վտանգ», «STOP Նիկոլ»։ Ակցիայի մասնակիցները կարմիր ժապավեններով կապել են իրենց բերանները։

«Ի՞նչ են անում մեր «իշխանությունները»՝ իրենց տխրահռչակ ղեկավարի գլխավորությամբ։ Շարունակում են  ստել մեզ, թունավորել մեր հասարակությանը կեղծ խաղաղության լոզունգներով, վախեցնել մոտալուտ պատերազմի վտանգով, համակերպել այս իրականությանը։ Նպատակը մեկն է, Արցախը սկուտեղի վրա հանձնել մեր թշնամիններին ու ավելի քան 120 հազար մեր հայրենակիցներին թողնել բախտի քմահաճույքին, թշնամու հետ միայնակ»,-ակցիայի ընթացքում հայտարարեց ՀՅԴ երիտասարդական միության անդամներից  Տարոն Մանուկյանը։

Նա ընդգծեց՝ այդտեղ են ևս մեկ անգամ հաստատելու, որ Արցախն ու արցախցին միայնակ չեն, որ չենք համակերպվել, չենք համակերպվելու ու չենք լռելու։

«Արցախը չի եղել ու չի լինելու Ադրբեջանի կազմում։ Հենց այս շենքում վարչապետի աթոռը մաշեցնող տխրահռչակն է Բերձորի միջանցքի փակման միակ մեղավորը և պատասխանատուն, ՔՊ-ն է չարիքը, վտանգը, պատերազմը, եթե սրանք մնան իշխանության կորցնելու ենք ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը»,-ասաց նա։

Ակցիան նախաձեռնած միությունն ավելի վաղ հայտարարել էր.

«Արցախն արդեն 100 օր է շրջափակման մեջ է։ Թշնամին բացահայտ ցեղասպանական քաղաքականություն է վարում, փակելով Արցախի կյանքի ճանապարհը: 100 օր ՀՀ իշխանությունը մատնված է անգործության, անտարբերության և ամեն կերպ փորձում է շեղել հանրությանը Արցախյան հարցի լուծման ուղիներից: Մեղավորի հասցեն նույնն է»։

Գլխավոր նկարը` civilnet.am-ի։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել