Առատ տեղումներ չլինելու դեպքում կունենանք հոսանքի ավելի երկար ընդհատումներ, իրավիճակը կրիտիկական է. Արցախի պետնախարար
16:06 - 23 մարտի, 2023

Առատ տեղումներ չլինելու դեպքում կունենանք հոսանքի ավելի երկար ընդհատումներ, իրավիճակը կրիտիկական է. Արցախի պետնախարար

 «Ակնհայտ փաստ է, որ էներգամատակարարումը խափանվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատվածում, մենք որևէ հասանելիությունը չունենք այդ հատվածին»: Այս մասին մարտի 23-ին կայացած ասուլիսում հայտարարեց Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը։ 

«Ձեռագիրը պարզ է, նույնը տեղի է ունենում գազամատակարարման հետ կապված: Շրջափակման ընթացքում էլեկտրաէներգիայի միակ աղբյուրը մեր տեղական արտադրանքն է՝ հիմնված Սարսանգի ջրամբարի հնարավորությունների վրա: Այն ամբողջությամբ չսպառելու համար մենք Արցախում էլեկտրականությունը մատակարարում ենք  հովհարային անջատումներով: Արդեն իրավիճակը կրիտիկական է և առաջիկայում առատ տեղումների բացակայության դեպքում մենք կունենանք ավելի երկար ընդհատումներ: Դա, բնականաբար, ազդելու է ոռոգման կարիքները բավարարելու վրա և այլն»,-ասաց պետնախարարը:

Եզրափակելով, Ներսիսյանը նշեց, որ այս ամենը ծրագրված, պլանավորված են Ադրբեջանի կողմից և ուղղված են տնտեսության բոլոր ճյուղերը հերթականությամբ կաթվածահար անելուն: Վերջնական նպատակը արցախցիների համար կյանքն անտանելի դարձնելն է: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել