Սլովակիան Ուկրաինային է փոխանցել МиГ-29 տեսակի 4 կործանիչ |hetq.am|
11:33 - 24 մարտի, 2023

Սլովակիան Ուկրաինային է փոխանցել МиГ-29 տեսակի 4 կործանիչ |hetq.am|

hetq.am: Սլովակիան Ուկրաինային է փոխանցել МиГ-29 տեսակի առաջին 4 կործանիչը։ Այդ մասին հայտարարել է Սլովակիայի պաշտպանության նախարար Յարոսլավ Նադը։

«Առաջին չորս МиГ-29 տեսակի կործանիչները հաջողությամբ փոխանցվել են Ուկրաինայի զինված ուժերին և արդեն լքել են Սլովակիայի Հանրապետության տարածքը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Նադը։

Փոխադրումն իրականացվել է ուկրաինացի օդաչուների կողմից՝ Սլովակիայի ռազմաօդային ուժերի հետ համաձայնությամբ։

Նադը նշել է, որ Սլովակիան գտնվում է ճիշտ կողմի վրա, իսկ այդ ժեստով երկիրն իր անունը գրել է ժամանակակից համաշխարհային պատմության մեջ։

«Մենք ճիշտ ենք գործում, որովհետև հենց Ռուսաստանն է ներխուժել Ուկրաինա, հենց Ռուսաստանն է գտնվում ուկրաինական տարածքում, և հենց Ռուսաստանը, հանելով իր զորքերը, անմիջապես կդադարեցնի պատերազմը»,- հայտարարել է սլովակ քաղաքական գործիչը։

Հիշեցնենք, որ Սլովակիայի պաշտպանության նախարար Յարոսլավ Նադը մարտի 9-ին հայտնել էր, որ այդ երկիրը, Լեհաստանի հետ համատեղ, պաշտոնապես համաձայն է Ուկրաինա ուղարկել «ավելորդ» МиГ-29 ինքնաթիռները։ Ընդհանուր առմամբ, Լեհաստանը Կիևին պատրաստվում է փոխանցել մինչև 10 նմանատիպ ինքնաթիռ։

Մարտի 17-ին Սլովակիայի կառավարությունը հաստատել էր Ուկրաինային МиГ-29 տեսակի 13 կործանիչի փոխանցման որոշումը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել