Ադրբեջանի ԱԳՆ-ն պնդում է, թե Հայաստանը ռազմական սադրանքի է նախապատրաստվում՝ դիտավորյալ սրելով իրավիճակը |aravot.am|
13:21 - 25 մարտի, 2023

Ադրբեջանի ԱԳՆ-ն պնդում է, թե Հայաստանը ռազմական սադրանքի է նախապատրաստվում՝ դիտավորյալ սրելով իրավիճակը |aravot.am|

aravot.am: Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այհան Հաջիզադեն հայկական կողմին մեղադրել է «սադրանքի նախապատրաստելուց առաջ» թշնամական հռետորաբանությունն ուժեղացնելու մեջ:

Նման կերպ նա պատասխանել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում Ադրբեջանի հասցեին հնչեցրած քննադատություններին:

Նրա խոսքով «օկուպացիայի տարիներին», նաև հետպատերազմական շրջանում փորձը ցույց է տալիս, որ հայկական կողմը «ռազմական սադրանք իրագործելուց առաջ անցկացնում է այդպիսի ապատեղեկատվական արշավ»՝ նպատակ ունենալով պատասխաատանվությունը գցել ադրբեջանական կողմի վրա:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հարցազրույցի ժամանակ հայտնել էր, որ Բաքուն պնդում է, որ ԼՂ ժողովուրդը պետք է ապրի ադրբեջանական օրենսդրության համաձայն կամ պետք է հեռանա․ «Նրանք լավ գիտեն, որ ոչ մի հայ երբեք չի ցանկանա ապրել այսպիսի Ադրբեջանում, որտեղ մարդու իրավունքները ոտնահարված են, ժողովրդավարության արժեքները չեն գործում, և, բացի դա, որպես հայ իրենք մշտական վտանգի տակ են։ Չնայած խաղաղության պայմանագիր կնքելու և փոխադարձաբար տարածքային ամբողջականությունը ճանաչելու մեր պատրաստակամությանը, Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ դիրքորոշում ունենալ»:

Շարունակությունը՝ aravot.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել