Ժամը 17։00-ին Սիսիան և Անի համայնքներում քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 46․59 տոկոսը
18:45 - 26 մարտի, 2023

Ժամը 17։00-ին Սիսիան և Անի համայնքներում քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 46․59 տոկոսը

1lurer.am: Մարտի 26-ին ժամը 17:00-ի դրությամբ Սյունիքի մարզի Սիսիան համայնքում ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 42%-ը կամ 22880 քաղաքացիներից 9610-ը։

Շիրակի մարզի Անի համայնքում 17։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 53․18%-ը կամ 15918 քաղաքացուց 8465-ը։ Երկու համայնքներում ժամը 17։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող ընդհանուր ընտրողների 46․59%-ը։

Շիրակի մարզի Անի համայնքն ընդգրկող 33 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ներառում  է 20 տեղամաս, իսկ Սյունիքի մարզի Սիսիան համայնքը՝ 41։

Առավոտյան ժամը 08:00-ին ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 61 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին: Բոլոր ընտրատեղամասերն ապահովված են տեսախցիկներով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել