Առաջիկայում տեղի է ունենալու ՌԴ-ի, Թուրքիայի, Իրանի ու Սիրիայի ԱԳ փոխնախարարների հանդիպումը

 |factor.am|
14:59 - 27 մարտի, 2023

Առաջիկայում տեղի է ունենալու ՌԴ-ի, Թուրքիայի, Իրանի ու Սիրիայի ԱԳ փոխնախարարների հանդիպումը |factor.am|

factor.am: Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի և Սիրիայի ԱԳ փոխնախարարների հանդիպումը տեղի կունենա առաջիկայում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի հարցերով հատուկ ներկայացուցիչ, ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովը։

«Պատրաստվում ենք հանդիպմանը։ Կարծում եմ՝ շուտով կլինի, հուսով ենք։ Հիմա տոներ են՝ Ռամադանը։ Կան շատ այլ հանգամանքներ կան, սակայն աշխատանքը շարունակվում է։ Հուսով ենք, որ միջնորդական առաքելությունը, որն ուղղված է շատ կարևոր ռազմավարական նպատակին՝ թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորմանը, կավարտվի մեր ընդհանուր հաջողությամբ»,- ասել է Բոգդանովը։

Հիշեցնենք, որ մարտի 15-16-ին Մոսկվայում նախատեսված սիրիական կարգավորման հարցով Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի և Սիրիայի պատվիրակությունների հանդիպումը տեխնիկական պատճառներով հետաձգվել է։ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն իր հերթին հայտարարել էր, որ հանդիպումը հետաձգվել է ռուսական կողմի առաջարկով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել