Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքող ցուցարարներն արգելափակել են Լուվրի մուտքը
 |armenpress.am|
21:45 - 27 մարտի, 2023

Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքող ցուցարարներն արգելափակել են Լուվրի մուտքը |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիայում կենսաթոշակային տարիքի բարձրացման դեմ բողոքի ակցիայի մասնակիցները փակել են Լուվր թանգարանի մուտքը:Այս մասին հայտնում է Reuters-ը:

Պաստառներից մեկի վրա գրված է եղել՝ «Թոշակի անցիր 60 տարեկանում, աշխատիր ավելի քիչ՝ ավելի երկար ապրելու համար»:

Թանգարան մտնել չկարողացող մեքսիկացի զբոսաշրջիկներից մեկն ասել է. «Սա անհեթեթություն է, մենք մեր երեխաների հետ գալիս ենք աշխարհի տարբեր կետերից՝ թանգարան այցելելու համար, և անհեթեթ է, որ 20 մարդ փակում է մուտքը»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ֆրանսիայի իշխանություններն առանց խորհրդարանում քվեարկության ընդունել են կենսաթոշակային տարիքը մինչև 64 տարեկան բարձրացնելու մասին օրենքը:

Օրենքի ընդունումից հետո հարյուրավոր ֆրանսիացիներ հավաքվել են Փարիզի Ազգային ժողովի շենքի մոտ, պահանջել կառավարության հրաժարականը։ Իրավապահները ցուցարարներին ցրելու համար արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են կիրառել, 200-ից ավելի քաղաքացի է ձերբակալվել: Ցույցեր են անցել նաև Ֆրանսիայի այլ քաղաքներում: Ակցիաները շարունակվում են մինչ այսօր։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել