Զանգվածային հրաձգություն ԱՄՆ-ի տարրական դպրոցներից մեկում. կա 6 զոհ |armenpress.am|
10:01 - 28 մարտի, 2023

Զանգվածային հրաձգություն ԱՄՆ-ի տարրական դպրոցներից մեկում. կա 6 զոհ |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ Թենեսի նահանգի Նաշվիլ քաղաքի մասնավոր տարրական դպրոցներից մեկում զանգվածային հրաձգության զոհ է դարձել 3 իննամյա երեխա և 3 չափահաս, որոնցից երկուսը դպրոցի աշխատակիցներ էին: Հրաձիգը Նաշվիլի 28-ամյա բնակիչ էր, որը սպանվել է իրավապահների կողմից: Այս մասին հաղորդում է CNN-ը։ 

Իրավապահները հայտնել են, որ չարագործը հանգամանորեն պլանավորել էր հարձակումը. նրա մոտ գտել են դպրոցի մանրամասն հատակագծերը, ինչպես նաև տարբեր գրություններ, որոնք այժմ ուսումնասիրվում են:

Հրաձգությունն իրականացրած Օդրի Հեյլը ժամանակին եղել էր այդ դպրոցի աշակերտ: Նա անցյալ տարի ավարտել էր Նաշվիլի Արվեստի և դիզայնի քոլեջը:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրահանգել է իջեցնել Սպիտակ տան և բոլոր դաշնային շենքերի դրոշները՝ ի հիշատակ Նաշվիլի դպրոցում տեղի ունեցած հրաձգության զոհերի: Այս կարգադրությունը ուժի մեջ կմնա մինչև ուրբաթ:

Բայդենը Նաշվիլի դպրոցի հրաձգության մասին խոսելիս դարձյալ զենքի մասին օրենքում փոփոխությունների կոչ է արել: Նա նշել է, որ հարկավոր է արգելել հարձակողական զենքերը:

Ըստ Gun Violence Archive կազմակերպության տվյալների՝ 2023 թ.-ին ԱՄՆ-ում արդեն տեղի է ունեցել առնվազն 130 զանգվածային հրաձգություն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել