Հայաստանի ֆուտբոլի ընտրանին չպահպանեց հաղթական հաշիվը Կիպրոսի հետ խաղում |armenpress.am
|
21:04 - 28 մարտի, 2023

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին չպահպանեց հաղթական հաշիվը Կիպրոսի հետ խաղում |armenpress.am |

armenpress.am: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում ընկերական հանդիպում անցկացրեց Կիպրոսի ընտրանու հետ:

Հանդիպման մեկնարկային րոպեներին Հայաստանի ընտրանին տարածքային առավելություն ուներ և տիրում էր նախաձեռնությանը: Հայաստանի ընտրանին գրոհում էր, սակայն չէր իրացնում պահերը: Կիպրոսի ազգային թիմը խաղակեսի վերջնամասում հաշված պահեր ունեցավ և իրացրեց ստանդարտ դիրքը` անկյունայինից գրավելով Հայաստանի հավաքականի դարպասը: Աչքի ընկավ Անդրեաս Կարոն: 

Երկրորդ կեսի մեկնարկում Հայաստանի հավաքականը վերականգնեց հաշվի հասավարությունը: Հեռահար դիպուկ հարվածով իր նորամուտի խաղում գոլի հեղինակ դարձավ Հրանտ-Լեոն Ռանոսը: Վերջինս րոպեներ անց նաև դարձավ դուբլի հեղինակ` երկրորդ գնդակն ուղարկելով Կիպրոսի դարպասը: Հանդիպման վերջում Կիպրոսը կարողացավ խուսափել պարտությունից: Խաղային իրավիճակում սխալվեց Ստանիսլավ Բուչնևը և պահն օգտագործեց Դիմիտրիս Խրիստոֆին:

Հայաստան-Կիպրոս` 2:2:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի հունիսին: Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակում հունիսի16-ին Ալեքսանդր Պետրակովի սաներն արտագնա խաղում կմրցեն Ուելսի հետ: Իսկ հունիսի 19-ին` Երևանում կընդունեն Լատվիայի հավաքականին: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել