Ռուսաստանը կչեղարկի միջազգային ռոումինգը Հայաստանի հետ. «Վեդոմոստի» |tert.am|
12:56 - 29 մարտի, 2023

Ռուսաստանը կչեղարկի միջազգային ռոումինգը Հայաստանի հետ. «Վեդոմոստի» |tert.am|

tert.am: Ռուսաստանը մինչև 2025 թվականը կչեղարկի միջազգային բջջային ռոումինգը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի հետ։ Այս մասին ասված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) հարցման հավելվածում, որը 2023 թվականի մարտի 16-ին ուղարկվել է դաշնակից պետությունների բոլոր խոշոր բջջային օպերատորներին և Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությանը։

Փաստաթուղթը «Վեդոմոստիի» տրամադրության տակ է, դրա իսկությունը հաստատել են ԶԼՄ-ի աղբյուրները։

Մինչև 2024 թվականի վերջ այս երկրների հեռահաղորդակցական ընկերությունները պետք է մշակեն ԵԱՏՄ անդամ երկրների տարածքում կապի ծառայությունների արդար սակագների կիրառման կանոններ։

Այնուհետև օպերատորները պետք է իջեցնեն միջազգային կապի սակագները և ԵԱՏՄ երկրների բաժանորդների համար բջջային կապի ծառայությունների համար համապատասխան սակագներ կսահմանեն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել