Ադրբեջանը կրակել է դաշտավայրում աշխատող Բերդաշենի բնակչի ուղղությամբ
15:54 - 30 մարտի, 2023

Ադրբեջանը կրակել է դաշտավայրում աշխատող Բերդաշենի բնակչի ուղղությամբ

Մարտի 30-ին ոստիկանության Մարտունու շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ այսօր՝ ժամը 10:35-ի սահմաններում, Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի 29-ամյա բնակիչ Հայկ Զարգարյանը, գյուղի վարչական տարածքում իր կողմից շահագործվող «Բելառուս» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, ադրբեջանական բանակի ծառայողները հարակից մարտական դիրքերից հրաձգային տարբեր տրամաչափի զինատեսակներով կրակ են բացել տրակտորի ուղղությամբ։ Այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ-ից։

Գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել է։ Դեպքի մասին տեղեկությունները փոխանցվել է ռուս խաղաղապահներին։

Հիշեցնենք, որ առավոտյան՝ ժամը 08:30-ի սահմաններում, Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի երկու բնակիչներ գյուղի վարչական տարածքի «Ասֆալտեն տակ» կոչվող տեղամասի խաղողայգում գյուղատնտեսական  աշխատանքներ իրականացնելիս հայտնվել էին հարակից ադրբեջանական մարտական դիրքում ծառայություն իրականացնող զինծառայողների թիրախում․ դադարեցվել է գյուղատնտեսական աշխատանքները:

Իսկ ժամը 10:40-ի սահմաններում, Թաղավարդ գյուղի մի քանի բնակիչներ գյուղի վարչական տարածքի «Կնյազանց կալ» կոչվող տեղամասի ցորենի դաշտում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, ադրբեջանական կողմը հրաձգային զենքերով անկանոն կրակոցներ է արձակել բնակիչների ուղղությամբ, ինչի հետևանքով դադարեցվել է գյուղատնտեսական աշխատանքները: 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել