Քննարկվել են Հայաստանի և Ուկրաինայի միջև տնտեսական հարաբերությունների զարգացման հարցեր
17:44 - 30 մարտի, 2023

Քննարկվել են Հայաստանի և Ուկրաինայի միջև տնտեսական հարաբերությունների զարգացման հարցեր

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մարտի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատար Օլեկսանդր Սենչենկոյին։ Այս մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից։
 
Հնարավոր է սա 2 մարդ, մարդիկ նստած են, մարդիկ կանգնած են and ներսում նկարն է
 
Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ քննարկվել են երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացմանը, առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը, լոգիստիկ ծառայությունների բարելավմանը վերաբերող և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։
 
Առանձին անդրադարձ է կատարվել Տնտեսական համագործակցության հայ-ուկրաինական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական նիստի անցկացման հնարավորությանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել