ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանի մոտ ախտորոշվել է աջ ձեռքի կոտրվածք․ պաշտպան
13:45 - 01 ապրիլի, 2023

ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանի մոտ ախտորոշվել է աջ ձեռքի կոտրվածք․ պաշտպան

ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ռենտգեն հետազոտությամբ Մհեր Սահակյանի մոտ ախտորոշվել է աջ ձեռքի կոտրվածք (առանց տեղաշարժի): Այդ հանգամանքն ամբողջությամբ ու վերջնականապես հերքում է նախաքննության մարմնի նախնական վարկածն այն մասին, որ հարվածը հասցվել է ինչ-որ առարկայով»։

Հիշեցնենք՝ երեկ Ազգային ժողովում միջադեպ էր տեղի ունեցել փակ նիստի ժամանակ․ հաղորդվել էր, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը հարվածել էր նիստը վարողին՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին, ինչի հետեւանքով նա դեմքի ձախ հոնքային շրջանում պատռվածք է ստացել։ 

ՔԿ խոսնակը երեկ հաղորդել էր, որ Սահակյանը ձերբակալվել է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել