Լեհաստանը Ուկրաինային է հանձնել ՄիԳ-29 մի քանի կործանիչներ
 |1lurer.am|
13:10 - 03 ապրիլի, 2023

Լեհաստանը Ուկրաինային է հանձնել ՄիԳ-29 մի քանի կործանիչներ |1lurer.am|

1lurer.am: Լեհաստանի իշխանությունները Ուկրաինային են հանձնել մի քանի ՄիԳ-29 կործանիչ։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է Լեհաստանի նախագահի միջազգային հարցերով ներկայացուցիչ Մարչին Պշիդաչը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Եթե խոսում ենք կործանիչների առաջին մասի փոխանցման մասին, ապա իմ տեղեկություններով՝ այս գործընթացն արդեն ավարտվել է»,- հավելել է Պշիդաչը։

Նրա խոսքով՝ Լեհաստանը նախատեսում էր առաջիկա մի քանի տարիներին այս կործանիչները փոխարինել ավելի ժամանակակից տեխնիկայով։ Լեհաստանն ունի 28 ՄիԳ-29 ինքնաթիռներ, որոնք տեղակայված են Մալբորկ քաղաքի ավիաբազայում։

Մարտի 16-ին Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հայտարարել է, որ Կիևը մոտ օրերս Վարշավայից կստանա առաջին չորս ՄիԳ-29 կործանիչները։ Նրա խոսքով՝ մնացած ինքնաթիռներն այժմ տեխնիկական սպասարկման փուլում են, պատրաստ լինելու դեպքում կհանձնեն Ուկրաինային:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել