Ռուսաստանին եւ Հայաստանին գժտեցնելու բոլոր փորձերն ապարդյուն են․ ՌԴ ՆԳ նախարար
 |news.am|
17:46 - 03 ապրիլի, 2023

Ռուսաստանին եւ Հայաստանին գժտեցնելու բոլոր փորձերն ապարդյուն են․ ՌԴ ՆԳ նախարար |news.am|

news.am: Ռուսաստանին եւ Հայաստանին գժտեցնելու ոչ բարեկամական երկրների ցանկացած փորձ կմնա ապարդյուն, իսկ երկու երկրների իրավապահ մարմինների համագործակցությունը համակարգված կզարգանա, հաղորդում է ՌԴ ՆԳՆ մամուլի կենտրոնը՝ վկայակոչելով գերատեսչության ղեկավար Վլադիմիր Կոլոկոլցեւի խոսքը։

Մամուլի կենտրոնի հաղորդմամբ՝ երկուշաբթի Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի ՆԳ նախարար Վահե Ղազարյանի եւ ՌԴ ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցեւի հանդիպումը։

«Վլադիմիր Կոլոկոլցեւը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերություններում երկպառակություն մտցնելու ոչ բարեկամական երկրների ցանկացած փորձ կմնա ապարդյուն, իսկ  ներքին գործերի նախարարությունների փոխգործակցությունը համակարգված կզարգանա՝ ի շահ երկու պետությունների ժողովուրդների», - նշվում է հայտարարության մեջ։

Միաժամանակ, ռուսական գերատեսչության ղեկավարն իր գործընկերոջ ուշադրությունը հրավիրել է «բազմաբեւեռ աշխարհակարգի ձեւավորման դժվար պատմական ժամանակաշրջանի վրա»։

«Մեր երկրի դեմ «հավաքական Արեւմուտքի» հիբրիդային դիմակայության գործիքներից մեկը հետխորհրդային տարածքի պետություններում ռուսաֆոբական տրամադրությունների զարգացումն է»,- ​​նշել են մամուլի կենտրոնում։

Ավելին, Կոլոկոլեւը նշել է ՀԱՊԿ ձեւաչափում հայ գործընկերների ակտիվ փոխգործակցությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել