Նիկոլ Փաշինյանն ինքն է ցանկություն հայտնել անպայման քննիչ հանձնաժողով գալու․ Անդրանիկ Քոչարյան
 |news.am|
18:16 - 04 ապրիլի, 2023

Նիկոլ Փաշինյանն ինքն է ցանկություն հայտնել անպայման քննիչ հանձնաժողով գալու․ Անդրանիկ Քոչարյան |news.am|

news.am: Նախկին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովում տվել է բոլոր հարցերի պատասխանները, նրան երկրորդ անգամ հարցաքննության հրավիրելու կարիք չի լինի։ Այս մասին այսօր՝ ապրիլի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Պարոն Մնացականյանը մանրամասն ներկայացրել է, թե իր պաշտոնավարման ընթացքում, դրանից առաջ ինչ բանակացություններ, գործընթացներ են եղել, հակառակ կողմի հետ վստահելիության մթնոլորտը ինչպես պետք է կառուցվեր։ Հարցերը, որոնք հնչեցին, ստացան պատասխաններ, հետագայում պետության ղեկավարությանը, Արցախի ղեկավարությանը, վարչապետին լսելուց հետո, դրանք ի մի բերելով, կլինեն եզրահանգումների՝ ինչո՞ւ այսպես եղավ»,- նշեց Քոչարյանը։

Քոչարյանն ասաց, որ հանձնաժողովում պատերազմն ավելի վաղ դադարեցնելու մասին խոսակցություն եղել է, սակայն չմանրամասնեց․ «Երբ գրենք եզրակացությունը, պարզ կլինի, թե ինչ հնարավորություն կար, միայն Հայաստանի՞ց էր կախված, թե՞ Հայաստանից եւ Ադրբեջանից, թե՞ աշխարհում տիրող հետ կապ ուներ»։

Լրագրողի հարցին ի պատասխան՝ Քոչարյանը նշեց, որ հարց է եղել նաեւ եռակողմ համաձայնագրի մասին Մնացականյանի իմացությունից, որի պատասխանը եւս կլինի եզրակացության մեջ։

Ի վերջո, կարելի՞ ասել, որ դիվանագիտությունն է պարտվել։ Քոչարյանն ընդգծեց, որ նման եզրահանգում անելու հիմքեր չունի․ «Մենք ենք պարտվել ենք, բոլորս։ Պետք է գիտակցենք պարտությունում ամեն մեկիս մանսկացությունն ինչքան է, դավաճան էլ ենք ունեցել, դասալիք էլ, հրաշալի կռվողներ տղաներ ենք ունեցել, ամուր ճակատներ։ Ամեն տեղ մենք պետք է դասեր քաղենք»։

Անդրանիկ Քոչարյանը հիշեցրեց, որ պատրաստվում են օրենսդրական փոփոխությամբ այնպես անել, որ քննիչ հանձնաժողովի հարցաքննությանը չներկայանալու հնարավորություն չլինի։

«Չգալը չեկողների խնդիրն է։ Օսկանյանը, եթե մտածում է չգա, բայց չէ՞ որ եկել է Զոհրաբ Մնացականյանը։ Ընդդիմադիրները, որոնք անաչառությունից խոսում են, մարտական են տրամադրված Վլադիմիր Վարդանյանին հարվածելուց հետո։ Պաշտպանության հանձնաժողովի անդամներն ինձ զանգում, ասում են՝ կարող ենք ծանոթանալ արձանագրումներին, ասում եմ՝ ոչ, թող գան աշխատենք։ Իրենք պետք է իրենց քաղաքական հայտարարությունից հրաժարվեն, նոր ունենան հնարավորություն մասնակցելու հանձնաժողովի աշխատանքներին»,- ընդգծեց Քոչարյանը։

Քոչարյանը հաստատեց լրագրողի հարցը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւս հրավիրվելու է հարցաքննության․ «Նիկոլ Փաշինյանն ինքն է ցանկություն հայտնել անպայման քննիչ հանձնաժողով գալու»։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել