ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող լիբանանահայ Վիգեն Էուլչեքջյանին
 |1lurer.am|
16:27 - 05 ապրիլի, 2023

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող լիբանանահայ Վիգեն Էուլչեքջյանին |1lurer.am|

1lurer.am: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են 2020-ի նոյեմբերից Ադրբեջանում պահվող լիբանանահայ Վիգեն Էուլչեքջյանին:

Տեղեկությունը «Լուրերին» հայտնել է Հայաստանում Կարմիր խաչի պատվիրակության հաղորդակցության ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

Նա ասել է, որ այցի ընթացքում ԿԽՄԿ ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել Էուլչեքջյանի հետ, նրան հնարավորություն է տրվել հեռախոսով կապ հաստատել ընտանիքի անդամների հետ:

Նշենք, որ գերեվարումից հետո Բաքուն Էուլչեքջյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման: Օրեր առաջ սոցցանցերում և մամուլում տարածվել էին տեղեկություններ, թե Վիգեն Էուլչեքջյանը սպանվել է Բաքվի բանտում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել