Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի մասով դիմում կուղարկվի ՄԻԵԴ |armlur.am|
10:18 - 06 ապրիլի, 2023

Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի մասով դիմում կուղարկվի ՄԻԵԴ |armlur.am|

armlur.am: Շուրջ 6 ամիս կալանքի տակ գտնվող դատավոր Արուսյակ Ալեքսանյանի մասով դիմում կուղարկվի Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց նրա պաշտպան Հովսեփ Սարգսյանը՝ հավելելով, որ անձեռնմխելիությունից զրկելու եւ խափանման միջոց կալանքի հարցերով է դիմում ներկայացվելու ՄԻԵԴ: Նշենք, որ ԱԱԾ-ն դատավորին մեղադրում է ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու եւ պաշտոնեական լիազորություններն անցնելու համար: Նշենք, որ Արուսյակ Ալեքսանյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

Հիշեցնենք, որ դատավոր Արուսյակ Ալեքսանյանը այս պահին կալանավորված է։ Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ «նա, տեղեկացված լինելով ՔԿ-ում քննվող քրեական վարույթով մեղադրյալ, իր եղբոր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ դատարանի որոշման առկայության մասին, խմբային շահերից ելնելով, պատրաստակամություն է հայտնել վերջինի օգտին կատարել ապօրինի գործողություններ, այն է՝ ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու միջոցով նրան ազատել կալանքից»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել