ԱԺ-ի դիմաց հավաքի ժամանակ հնչել են կախաղանի ու մահվան սպառնալիքներ, կա՞ հարուցված վարույթ. Ալեքսանյանը՝ փոխնխարարին |news.am|
13:47 - 07 ապրիլի, 2023

ԱԺ-ի դիմաց հավաքի ժամանակ հնչել են կախաղանի ու մահվան սպառնալիքներ, կա՞ հարուցված վարույթ. Ալեքսանյանը՝ փոխնխարարին |news.am|

news.am: Վերջերս ԱԺ-ի դիմաց ինչ-որ հավաք էր իրականացվում ընդդիմության կողմից հովանավորվող մի ՀԿ-ի կողմից, որի ներկայացրած թեկնածուին ընդդիմությունը բերել էր ԱԺ որպես  ՄԻՊ-ի թեկնածու. այդ հավաքի ժամանակ հնչել են բռնության ակնհայտ կոչեր, ընդհուպ մինչեւ մահվան սպառնալիքներ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 7-ին, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովում ասաց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

«Խոսքը կախաղանների մասին է, ընդ որում՝ գլխիվայր: Ես ուզում եմ հետաքրքրվել՝ արդյոք ՆԳՆ-ում կա արդեն հարուցված վարույթ այդ ամենի կապակցությամբ, եւ ինչ գործողություններ են ձեռնարկվում, որովհետեւ ԱԺ-ի դիմաց ինչ-որ մի ՀԿ-ի տարօրինակ ծագմամբ անդամներ իրենց իրավունք են վերապահում  կախաղանի, մահվան եւ այլ սպառնալիքներ հնչեցնել»,-ասաց նա՝ դիմելով ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանին:

Վերջինս ի պատասխան ասաց. «Անկախ միջադեպից, բռնության ցանկացած կոչ, աղաղակումներ միանշանակ անթույլատրելի են: Ոստիկանության խնդիրը այդտեղ հասարակական կարգն ապահովելն է: Այդ դեպքի հետ կապված մեր ծառայողները եղել են տեղում եւ պատշաճ իրականացրել են իրենց գործառույթները, բայց վարույթի հարուցման լիազորությունը մենք այլեւս չունենք: Կարծում եմ՝ գլխավոր դատախազության գործընկերները հետեւել են պրոցեսին եւ  համապատասխան հատկանիշների արձանագրման պարագայում գուցե հարուցված է քրեական վարույթ: Տեղեկություն չունեմ»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել