Վահագն Ալեքսանյան

Վահագն Ալեքսանյանն 8-րդ գումարման խորհրդարանի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր է։

Ծնվել է 1993-ին։ 2014-2016թթ. ծառայել  է ՀՀ զինված ուժերում: 2019-ին ավարտել  է ԵՊՀ արրելագիտության ֆակուլտետը, 2019-ին ընդունվել է Հայ-ռուսական համալսարանի «Սահմանադրական իրավունք, պետության եւ իրավունքի տեսություն» բաժնի մագիստրատուրան:

Մասնակցել  է Հորդանանի պետական համալսարանի արաբերենի ուսուցման դասընթացին, «Արևելյան գործընկերություն. առկա իրավիճակ և հնարավոր հեռանկարներ» ամառային դպրոցի դասընթացին։

2019-2021թթ.  եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգող:

06.04.2021-02.08.2021թթ. եղել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր։

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

«Ցուցակ չէ»․ Վահագն Ալեքսանյանը պարզաբանել է, թե ինչ թերթիկներ են ՔՊ վստահված անձանց ձեռքին

«Ցուցակ չէ»․ Վահագն Ալեքսանյանը պարզաբանել է, թե ինչ թերթիկներ են ՔՊ վստահված անձանց ձեռքին

Սա ցուցակ չէ, ընտրողին նույնականացնելու միջոց չէ, մասնակցությունը արագ հաշվելու միջոց է ընդամենը։ Այս մասին հայտնում է ՔՊ կուսակցության վարչության անդամ, պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով ՔՊ վստահված անձանց մոտ նկատված թերթիկներին։ Վահագն Ալեքսանյանը հայտնում է, որ ՔՊ բոլոր վստահված անձինք ունեն թերթիկներ, որոնցով հաշվում են բոլոր ընտրողների մասնակցությունը իրենց տեղամասերում։ «Հարգելի կեղծ դիտորդներ և հայտնի ընտրակեղծարարների վստահված անձինք, էդ էժան շոուների վերջը տվեք: Ընտրակաշառքի ցուցակներն էլ փնտրեք ձեր ծոցագրպաններում»,- հավելել է նա՝ կից հրապարակելով թերթիկի լուսանկարը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ դիտորդները նկատել են, որ Գյումրու 31/47 տեղամասում ՔՊ վստահված անձը նախապես տպված թղթի վրա ընտրողների մասնակցության հետ կապված ինչ-որ նշումներ է անում։ Այդ մասին մեկ արձանագրություն եղել է տեղամասի գրանցամատյանում՝ «Ինֆոքոմի» թղթակցի՝ այնտեղ գնալու դրությամբ։ Մեր թղթակիցը նրա ձեռքին ևս նկատել է նման թուղթ, որի վրա նշված են եղել հերթական թվեր, որոնց վրա վստահված անձը պարբերաբար խաչեր է արել՝ ջնջելով թվերը։ Մեր թղթակիցը մի քանի փորձից ի վերջո կարողացել է մեկնաբանություն ստանալ վստահված անձից։ Նա, թեև դժկամությամբ, այնուամենայնիվ, երկու նախադասություն ասել է. «Թղթի վրա նշում եմ ընտրողների թիվը, հետագայում կարող է ճշտումների կարիք լինի»։ «Ինֆոքոմի» թղթակիցը խնդրել է նկարել այդ նշումների թերթիկը, սակայն վստահված անձը մերժել է։ Նշենք, որ հանձնաժողովի անդամները, ըստ էության․ առարկություն չեն հայտնել այդ նշումները շարունակելուն, և Գալոյանը շարունակում է անձանց՝ քվեարկության սենյակ մտնելուն զուգահեռ նշումներ անել։
18:58 - 30 մարտի, 2025
Հավելյալ հանրայնացումը այս գործընթացին միայն խանգարելու է. Ալեքսանյանը՝ գերիների վերադարձի հետ կապված Կառավարության լռության մասին
 |1lurer.am|

Հավելյալ հանրայնացումը այս գործընթացին միայն խանգարելու է. Ալեքսանյանը՝ գերիների վերադարձի հետ կապված Կառավարության լռության մասին |1lurer.am|

1lurer.am: Մեր խմբակցությունից եղել է արձագանք այդ թեմայով: Ռուստամ Բաքոյանը մեր խմբակցության անդամ չէ՞, մեր թիմի անդամն է: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ պատասխանելով հարցին, թե իշխանությունը բարձր մակարդակով հայտարարություններ չարեց Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության գործով Բաքվում ընթացող դատավարության վերաբերյալ:  Հարցին՝ արդյոք Բաքոյանն արտահայտե՞լ է ՔՊ խմբակցության դիրքորոշումը, պատասխանեց. «Մենք նմանատիպ քննարկում ու որոշում չենք ունեցել, բայց ես վստահ եմ, որ խմբակցությունում ոչ մեկը տարաձայնություն չունի պարոն Բաքոյանի այս հայտարարության հետ»: Դիտարկմանը, թե Բաքոյանը ներգրավված չէ ո՛չ խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցություններում, ո՛չ բանակցություններում, ասաց՝ այդ թեմայով չպետք է խոսեին վարչապետը, ԱԳ նախարարը կամ փոխվարչապետը, այլ պետք է խոսեին այն մարդիկ, որոնք ներգրավված չեն բանակցություններում: «Այստեղ դիվանագիտական նյուանս կա, հարգելի ընկերներ: Այսքան ժամանակ, երբ մենք խոսել ենք գերիներին վերադարձնելու մասին, մենք մշտապես ասել ենք, որ ամենօրյա աշխատանք ենք տանում այդ ուղղությամբ, և հավելյալ հանրայնությունը այս գործընթացին միայն խանգարելու է: Հիմա եթե սրտհովանքի համար կարծում եք, որ պետք էր մեկ-երկու շատ կոշտ արտահայտություն անել, ու դրանով դա օգնելու էր մեր գերիների վերադարձին, դուք սխալվում եք: Հավելյալ հանրայնությունը, հանրայնացումը այս պրոցեսին միայն ու միայն խանգարելու է, և վստահեցնում եմ, որ ՀՀ Կառավարությունը ոչ մի վայրկյան չի դադարել և չի դադարելու աշխատել այս ուղղությամբ»,- հայտարարեց պատգամավորը: Ինչ վերաբերում է դիտարկմանը՝ Բաքվում հայ գերիների լուսանկարների տեսարանն իր մեջ՝ որպես իշխանության անդամ, որևէ մեղքի զգացողություն չի՞ առաջացրել, Ալեքսանյանն արձագանքեց. «Չեմ հասկանում այդ հարցի իմաստը: Ես չեմ հասկանում այդ մեղքի զգացողության մասին հարցը: Ասենք՝ այս հարցը ընդդիմությանը տվե՞լ եք»: Նրա խոսքով՝ այդ հրապարակված կադրերը տեսնելը շատ մեծ ցավ էր. «Բնականաբար, ես շատ կուզենայի, որ այդ ամեն ինչը տեղի ունեցած չլիներ, շատ կուզենայի, որ Լեռնային Ղարաբաղի մեր գործընկերները ժամանակին լսեին մեզ ու գնային Սոֆիա՝ բանակցելու և ոչ թե լսեին Հայաստանի ընդդիմադիր ուժերին ու չգնային Սոֆիա: Ես շատ կուզենայի, որ ամեն ինչ ընթանար այնպես, ինչպես արդեն ասացի»: Նրա խոսքով՝ Կառավարության լռությունը առհասարակ գերիների վերադարձի հետ կապված պայմանավորված է նրանով, որ պրոցեսի լավագույն շահից է բխում հնարավորինս քիչ հանրայնացումը:
14:39 - 20 հունվարի, 2025
Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. ՔՊ-ական պատգամավոր |tert.am|

Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. ՔՊ-ական պատգամավոր |tert.am|

tert.am:  Դուք գիտեք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում հարուցված կարգապահական վարույթ կա այս հարցի վերաբերյալ, որը դեռ ծագել էր խորհրդարանական լսումներից հետո, և այդ վարույթը պիտի քննարկվի, և քննարկման արդյունքում արդեն հետևանքների և որոշումների մասին պատշաճ կերպով կծանուցենք նաև ձեզ: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի՝ մանդատը վայր դնելու մասին լուրերին: Ճշտող հարցին՝ այսինքն չի՞ բացառվում, որ Հովիկ Աղազարյանն ու Նարեկ Զեյնալյանը դնեն իրենց մանդատները, ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր՝ Վահագն Ալեքսանյանը պատասխանեց, որ կա հարուցված կարգապահական վարույթ, որը, բնականաբար, կունենա հետևանքներ: «Կարգապահական վարույթի հարուցումն ինքնին նշանակում է, որ կա այդ վարույթը հարուցելու համար առնվազն բավարար հիմք, իսկ թե ինչ հետևանքներ կլինեն, դրա մասին արդեն լրացուցիչ կծանոթանաք»,- ասաց նա: Հիշեցնենք, որ մամուլում շրջանառվում էին լուրեր, որ Հովիկ Աղազարյանը պատրաստվում է վայր դնել պատգամավորական մանդատը։ Վերջինս, սակայն, հերքել էր։ Ըստ լուրերի՝ պատգամավորական մանդատը վայր կդնի նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը, որը դեռևս չի մեկնաբանել լուրը։  Նշենք, որ ՀՀ կառավարությունում կադրային լուրջ փոփոխություններ են տեղի ունենում։ Այսօր արդեն  ազատման դիմում են ներկայացրել ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը և Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանը, ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։ Հրաժարականների դիմումներին անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել է թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները․ «Նման խնդրանքով դիմելու պատճառները անձնավորված չեն, այլ համակարգային, որոնց մասին հրապարակային խոսել եմ»,- գրել է վարչապետը։ Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանըպաշտոնանկությունները դիտարկում է նախընտրական տրամաբանությունների ներքո, իսկ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորները նշում են, որ պաշտոնանկությունները ուղիղ կերպով վերաբերում են ՀՀ վարչապետի խոսքին և դժգոհություններին:
12:47 - 18 նոյեմբերի, 2024
ՔՊ խմբակցությունում խնդիր չեն տեսնում ԲԴԽ նախագահի հրաժարականի մեջ

ՔՊ խմբակցությունում խնդիր չեն տեսնում ԲԴԽ նախագահի հրաժարականի մեջ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում խնդիր չեն տեսնում ԲԴԽ նախագահի հրաժարականի մեջ: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտնեցին Հայկ Կոնջորյանն ու Վահագն Ալեքսանյանը: Ճեպազրույցի ժամանակ Factor.am-ի լրագրողի հարցին, թե խնդրահարույց չէ՞, արդյոք չի՞ նշանակում, որ օրենսդիրից ճնշում կա անկախ մարմնի վրա, որ «վարչապետի հայտարարությունից հետո անկախ մարմին համարվող ԲԴԽ նախագահն է ստատուս գրում, որ սկանդալներից հեռու մնալու համար հրաժարական է տալիս», Վահագն Ալեքսանյանը պատասխանեց. «Վարչապետի ելույթը հայեցակարգային էր իր բնույթով, և ես կարծում եմ՝ անկախ մարմինների ղեկավարները իրենք են հետևություններ արել այդ ելույթից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ ելույթը առնվազն շատ ծանրակշիռ հիմքեր ուներ: Առնվազն նաև տեսանելի էր հանրության շատ լայն շերտերի համաձանությունը վարչապետի այդ ելույթի հետ, և շատ տրամաբանական էր, որ մի շարք պաշտոնյաների պիտի հենց իրենք հետևություն անեին այդ ելույթից»: Կոնջորյանն էլ կարծիք հայտնեց, որ որևէ ճնշման մասին խոսք չկա:  «Վարչապետը հստակ և խիստ գնահատականներ է տալիս իրավապահ, դատաիրավական համակարգի վերաբերյալ, և շատ նբորմալ է, որ վարչապետի գնահատականներին պիտի լինեն արձագանքներ: Եվ այս դեպքում արձագանքներ են եղել նաև հրաժարականների տեսքով: Կարծում եմ՝ սա ևս շատ կարևոր գնահատական է»,- հավելեց նա: Հայկ Կոնջորյանի խոսքով ժողովրդավարական երկրներում հրապարակային քաղաքականության մեջ շատ նորմալ է, որ լինեն հայտարարություններ, դրանց լինեն արձագանքներ. «Եվ ես կարծում եմ՝ բոլորս արդեն համոզվել ենք, որ նման հարցերում ճնշումների կոմպոնենտ չկա: կա հակառակը երբեմն հավելյալ ոմանք ասում են չափից ավելի մեծ թափանցիկություն ու հաշվետվողականություն, բայց ես կարծում եմ, որ այն չափից շատ չի լինում: Ամեն ինչ տեղի է ունեցել ձեր աչքի առջև, և որևէ խնդիր չեմ տեսնում»,- եզրափակեց ՔՊ խմբակցության պատգամավորը: Նշենք, որ ՀՀ կառավարությունում կադրային լուրջ փոփոխություններ են տեղի ունենում։ Այսօր արդեն  ազատման դիմում են ներկայացրել ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը և Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանը, ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։ Հրաժարականների դիմումներին անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել է թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները․ «Նման խնդրանքով դիմելու պատճառները անձնավորված չեն, այլ համակարգային, որոնց մասին հրապարակային խոսել եմ»,- գրել է վարչապետը։
12:30 - 18 նոյեմբերի, 2024
Ըստ ՔՊ խմբակցության պատգամավորների՝ պաշտոնանկությունները ուղիղ կերպով վերաբերում են ՀՀ վարչապետի խոսքին և դժգոհություններին

Ըստ ՔՊ խմբակցության պատգամավորների՝ պաշտոնանկությունները ուղիղ կերպով վերաբերում են ՀՀ վարչապետի խոսքին և դժգոհություններին

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորները նշում են, որ պաշտոնանկությունները ուղիղ կերպով վերաբերում են ՀՀ վարչապետի խոսքին և դժգոհություններին:  «Այն, որ դուք դրա մասին իմասցել ու գրել եք գիշերը, չի նշանակում, որ պրոցեսները տեղի են ունեցել գիշերը: Վարչապետի ելույթը տեղի է ունեցել ուրբաթ Կառավարության նիստում, և այդ ելույթն ինքնին իրենից ենթադրում էր, որ պետք է ունենա հետևանքներ»,- խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց պատգամավոր Վահագն Ալեքսանյանը: ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն էլ նշեց, որ ՀՀ-ում դատաիրավական համակարգի վերաբերյալ դիտարկումները թե՛ վարչապետի, թե՛ իշխող ուժի կողմից, նոր չեն:  «Մարդիկ ունեն արդարության պահանջ, և մենք չափազանց կարևորում ենք, որ այդ պահանջը էմոցիոնալից դառնա իսնտիտուցիոնալ իրողություն: Այս իմաստով կան արված գործեր, բայց կան նաև բացթողումներ և չարված գործեր: Վարչապետը շատ հստակ այդ մասին խոսեց: Սա այդ պրոցեսի տրամաբանական շարունակությունն է: Սրան պետք է նայել համակարգային ու կադրային տեսանկյունից, այլ ոչ ներքաղաքական ու նախընտրական: Չկա նման բան»,- հայտնեց Հայկ Կոնջորյանը՝ մեկնաբանելով Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը: Վերջինս ճեպազրույցի ժամանակ հայտնել էր, որ պաշտոնանկությունները դիտարկում է նախընտրական տրամաբանությունների ներքո։ Նշենք, որ ՀՀ կառավարությունում կադրային լուրջ փոփոխություններ են տեղի ունենում։ Այսօր արդեն  ազատման դիմում են ներկայացրել ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը և Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանը, ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։ Հրաժարականների դիմումներին անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել է թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները․ «Նման խնդրանքով դիմելու պատճառները անձնավորված չեն, այլ համակարգային, որոնց մասին հրապարակային խոսել եմ»,- գրել է վարչապետը։
12:11 - 18 նոյեմբերի, 2024
Վահագն Խաչատուրյանը դասախոսություն է կարդացել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտների համար

Վահագն Խաչատուրյանը դասախոսություն է կարդացել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտների համար

«Առաջնորդության դպրոց» հիմնադրամի տնօրեն Սամվել Մովսիսյանի, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ Արսեն Մանգասարյանի և դասախոս Արկադիկ Թովմասյանի ուղեկցությամբ Ռազմական ակադեմիայի մի խումբ կուրսանտներ այցելել են նախագահական նստավայր և հանդիպել նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Հանրապետության նախագահը հանդիպման ընթացքում դասախոսություն է կարդացել կուրսանտների համար՝ հիմնադրամի և ակադեմիայի կողմից համատեղ իրականացվող ծրագրի շրջանակներում: Դասախոսության ընթացքում նախագահն անդրադարձել է պետության կառույցում զինված ուժերի և բարձրագույն ռազմական կրթության առանձնահատուկ դերակատարությանը, խոսել բանակային բարեփոխումների հիմնադրույթների կարևորության մասին: Իր խոսքում նախագահը բարձր է գնահատել հայկական զինված ուժերի զարգացման գործում Ռազմական ակադեմիայի հիմնադրումը, որը կարևոր քայլ էր բանակի սպայական անձնակազմի համալրման և կադրային ապահովման համար: Դասախոսության ավարտին անմիջական մթնոլորտում Հանրապետության նախագահը պատասխանել է կուրսանտների տարաբնույթ հարցերին, ինչպես նաև պատրաստակամություն է հայտնել հնարավորության սահմաններում աջակցել Ռազմական ակադեմիայի կրթական ծրագրերին:    
18:28 - 08 նոյեմբերի, 2024
Հասմիկ Հակոբյանը և Վահագն Ալեքսանյանը Կատարի գործընկերներին են ներկայացրել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքը

Հասմիկ Հակոբյանը և Վահագն Ալեքսանյանը Կատարի գործընկերներին են ներկայացրել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքը

Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի շրջանակում կառույցում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների ֆորումի խորհրդի անդամ Հասմիկ Հակոբյանը և ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը սեպտեմբերի 13-ին հանդիպել են Կատարի Պետության պատվիրակության անդամ Ալ Մանայի հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից: Հանդիպման ընթացքում կարևորվել է երկկողմ հարաբերությունների զարգացման դինամիկան: Հայ պատվիրակները կատարցի գործընկերներին ներկայացրել են տարածաշրջանային զարգացումները և Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքը: Պատվիրակության ղեկավար Ալ Մանայն իր աջակցությունն է հայտնել տարածաշրջանային խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերին: Երկու պետությունների խորհրդարանների միջև համագործակցության հուշագրի ստորագրման ընթացքն ինտենսիվացնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:
14:50 - 13 սեպտեմբերի, 2024
«Ռոբերտ Քոչարյանի հերթական շարժման հետ բանակցություններ լավ չեմ պատկերացնում». Վահագն Ալեքսանյան

«Ռոբերտ Քոչարյանի հերթական շարժման հետ բանակցություններ լավ չեմ պատկերացնում». Վահագն Ալեքսանյան

Հանրապետության ղեկավարը մշտական երկխոսության մեջ է ՀՀ ժողովրդի հետ, բայց թե Ռոբերտ Քոչարյանի հերթական շարժման հետ երկխոսության գնալը ինչ իմաստ ունի՝ մեծ հաշվով լավ չեմ հասկանում։ Իմ տպավորությամբ, «Հայրենիքի փրկության շարժման», «Դիմադրության» շարժման նույն անձնակազմը, ինչքան հասկացա նաև նույն քանակով իրագործում են իրենց սահմանադրական իրավունքը, շատ լավ։ Մի քանի անգամ շարժում են արել, հիմա էլ էլի նույն մարդկանցով երրորդ կամ չորրորդ անգամ շարժում են անում․ իրենց սահմանադրական իրավունքն է։  Այն հարցին, թե արդյոք վարչապետը չի գնա Բագրատ Սրբազանի հետ երկխոսության, Ալեքսանյանը պատասխանեց, որ իրավասու չէ վարչապետի անունից հայտարարություններ անել, սակայն շեշտեց, որ նման երևույթ՝ ինչպիսին Ռոբերտ Քոչարյանի հերթական շարժման հետ բանակցություններն է, լավ չի պատկերացնում։ Հրապարակում հնչած այն կարծիքին, որ Փաշինյանը ձախողել է 2021 թվականի նախընտրական խոստումները, և հիմա Կիրանցի և հարակից գյուղերի բնակիչներին պատերազմի սպառնալիքի տակ ստիպում է գնալ սահմանազատման, Ալեքսանյանն արձագանքեց․ «Նախ կհորդորեմ, որ Բագրատ Գալստանյանը խոսի միայն իր հովանավորների՝ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի կամ այլ գործիչների անունից, այլ ոչ թե Հայաստանի տարբեր գյուղերի բնակիչների։ Եվ երկրորդն էլ, եթե պարոն Գալստանյանը ուզում է տեսնել ձախողում բառի վառ արտահայտումը, ապա կարող է նայել իր հովանավորների դեմքին»։
19:37 - 09 մայիսի, 2024
Այդ երազանքն ուղղակի ներդրված է, որպեսզի դու երբեք չունենաս ինքնիշխանություն. իշխանական պատգամավորը՝ Արցախի մասին
 |news.am|

Այդ երազանքն ուղղակի ներդրված է, որպեսզի դու երբեք չունենաս ինքնիշխանություն. իշխանական պատգամավորը՝ Արցախի մասին |news.am|

news.am: Երբ խոսում ենք պատմական արդարությունից, նախ պետք է հասկանանք, թե դա ինչ է նշանակում: Այս մասին այսօր՝ փետրվարի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը: «Երբ խոսում ենք պատմական արդարությունից եւ դրա տակ դնում ենք տարածքային պահանջներ մեր հարեւաններից, այնպես չէ, որ միայն այդ երկու հարեւաններն են, որ պատմական արդարությանը վատ աչքով են նայում: Երբ խոսում ենք վանա լճից, ինչի՞ չենք խոսում Ուրմիա լճից: Իսկ ո՞վ ասաց, որ տարածքային պահանջները պետք է բավարարել միայն վանա լճի մասով եւ չներառել, օրինակ, Ուրմիա լիճը: Եվ արդյոք այդ տեսանկյունից տրամաբանական է, որ 3 մլն բնակչություն ունեցող Հայաստանը տարածքային պահանջներ ունենա պատմական արդարության տեսանկյունից իր բոլոր հարեւաններից:  Արդյոք դա տրամաբանական ու ողջամիտ է»,-ասաց նա: Հարցին՝ եթե Հայաստանն ընդունի նոր Սահմանադրություն, որտեղ չի լինի հղում Անկախության հռչակագրին, արդյոք դրանով թուրք-ադրբեջանական տանդեմի ախորժակը փակվելու է, Ալեքսանյանը պատասխանեց. «Երբ մենք խոսում ենք նոր Սահմանադրությունից, պետք է հասկանանք, որ այդ խոսակցությունը նախեւառաջ ինքներս մեզ հետ պետք է ունենանք: Դրանից հետո նոր անդրադառանք Թուրքիային, Ադրբեջանին, Իրանին ու Վրաստանին: Արդյոք էդ կոդով առաջ գնալը հայաստանին լավ տեղ է տանելու: Այն, ինչ մեզ հետ տեղի ունեցավ վերջին շրջանում, ապացուցում է, որ ոչ»: Դիտարկմանը, որ շատ երկրներ են պարտություն կրում, բայց չեն կորցնում իրենց կորցրած հայրենիքը վերականգնելու երազանքը, զինվում են եւ հետագայում հետ են բերում կորցրածը, Վահագն Ալեքսանյանն ասաց. «Շատ լավ բան է երազանքով առաջնորդվելը, մինչև այն պահը, երբ պարզվում է, որ այդ երազանքն ուղղակի ներդրված է, որպեսզի դու երբեք չունենաս ինքնիշխանություն: Ես ասում եմ, որ մեր սերունդը և մենք պետք է ունենանք ամենակարևոր երազանքը։ Դա ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունն է և ոչ թե գնանք այն ճանապարհով, որը տարիներ առաջ գրվել է մեզ համար, դրվել է մեր տակ, որպեսզի ինչ-որ մի պահի մենք կորցնենք մեր ինքնիշխանությունը՝ գնալով մի բանի հետևից, որին փաստացի հասնել չենք կարող: Լավ, պատկերացնենք, որ ինչ-որ մի պահի լինում է այնպես, որ ռազմական բալանսը հօգուտ մեզ է խախտվում՝  է հետո՞: Հետո էլ Ադրբեջանն է նորից հզորանում, ունենում է միջազգային լեգիտիմությունը, նորից է հարձակվում և հետ նվաճում։ Դուք հասկանո՞ւմ եք, որ աշխարհի ոչ մի պետություն չի ճանաչել Լեռնային Ղարաբաղն անկախ Հայաստանի մաս»,-ավելացրեց նա։
15:20 - 02 փետրվարի, 2024
Ալեն Սիմոնյանի հետ մեր թիմը ոչ մի խնդիր չունի, իսկ երեկ չենք հանդիպել նրան. Վահագն Ալեքսանյան
 |news.am|

Ալեն Սիմոնյանի հետ մեր թիմը ոչ մի խնդիր չունի, իսկ երեկ չենք հանդիպել նրան. Վահագն Ալեքսանյան |news.am|

news.am: Ես միայն կարող եմ ասել, որ Հայաստանում ոչ մի պարագայում կոռուպցիան տեղ չունի. ես ինքս ինձ համարում եմ կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկներից: Այս մասին այսօր՝ փետրվարի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով էկոնոմիկայի նախարարությունում աղմկահարույց զարգացումներին եւ կալանավորումներին: «Պետք է սպասել, որպեսզի համապատասխան մարմինները տան իրենց եզրակացությունը, նախ քննչական մարմինները, հետո դատարանները, հետո անել եզրակացություններ»,-ասաց նա: Հարցին՝ ինչո՞վ է բացատրում այն, որ էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանին տնային կալանք տվեցին, իսկ Ալեն Սիմոնյանի եեղբոր կնոջը, որ երկու անչափահաս երեխաների մայր է, կալանավրեցին, ՔՊ-ական պատգամավորը պատասխանեց. «Այդ հարցով թույլ տվեք չմեկնաբանել, որովհետեւ ինչպես դատարանի այլ որոշումները չեմ կարող մեկնաբանել, օրինակ, մի շարք ընդդիմադիր գործիչների մասին, թե ինչու մեկին կալանք, մյուսին ոչ կալանք, նույնն էլ այս պարագայում է, ես չեմ կարող եւ իրավասու էլ չեմ մեկնաբանել»: Դիտարկմանը, որ հնարավոր է Ալեն Սիմոնյանը հեռանա ՔՊ-ի քաղաքական թիմից, նաեւ ԱԺ նախագահի պաշտոնից, Վահագն Ալեքսանյանն ասաց. «Ալեն Սիմոնյանը ՔՊ վարչության անդամ է, ՀՀ ԱԺ նախագահն է, մեր թիմակիցն է, եւ մեր թիմը իր հետ ոչ մի խնդիր չունի: Երեկ չենք հանդիպել, բայց ձեր ասածը, թե թիմն իր հետ խնդիր ունի, բացարձակապես չի համապատասխանում իրականությանը»։ Ինչ վերաբերում է տեսակետին, որ իշխանությունն ըստ էության, չի խնայել Ալեն Սիմոնյանին, որով մեսիջ են ուղարկում իշխող ուժի մնացած անդամներին, ՔՊ-ական պատգամավորն արձագանքեց. «Ի՞նչ է նշանակում՝ չեն խնայել Ալեն Սիմոնյանին: Ես չեմ պատրաստվում մեկնաբանել դատարանի որոշումները: Եթե իրավապահների գործում անօրինական ինչ-որ բան կա, դա միանշանակ ինչ-որ կերպ կբացահայտվի»: Հիշեցնենք, որ էկոնոմիկայի նախարարությունում երկու օր առաջ 7 անձ է ձերբակալվել, այդ թվում մեկ օր առաջ էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնից ազատված Անի Իսպիրյանը: Ձերբակալվել է նաեւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գեւորգյանը: Էկոնոմիկայի նախարարությունում ձերբակալություններից հետո ձերբակալվել են նաև IT ամենահայտնի կազմակերպություններից մեկի` «Սիներջիի» մի խումբ աշխատակիցներ։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Աշոտ Հովհաննիսյանը եւ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գեւորգյանը կալանավորվել են: Իսկ էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք:
14:54 - 02 փետրվարի, 2024
Ազգակործանն էլ եք, կապիտուլյանտն էլ եք, հողատուն էլ եք․ Վահագն Ալեքսանյանն՝ ընդդիմությանը
 |tert.am|

Ազգակործանն էլ եք, կապիտուլյանտն էլ եք, հողատուն էլ եք․ Վահագն Ալեքսանյանն՝ ընդդիմությանը |tert.am|

tert.am: Ո՞ւմ եք ազգակործան անվանում, ազգակործան, որ ասում եք, ձեր  հայացքը ճիշտ ուղղությամբ տարեք։ Կարո՞ղ է գիտեք չենք հիշում, թե ինչ էյֆորիայի մեջ եք, ոնց էիք տոնում, որ Արցախում իշխանազավթում իրականացրեցիք։ Այս մասին ԱԺ-ում ի պատասխան «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվի Մինասյանի հայտարարության՝ արձագանքեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։ «Չե՞ք հիշում, որ ասում էիք՝ այսուհետև ԼՂ-ում հայրենասերների իշխանություն է, էդ ո՞ր հայրենասերների իշխանությունն չէ, որ ԼՂ-ի լուծարման հրամանագիր են ստորագրում։ Մեր պատմության ընթացքում ինչքան կապիտուլացիա կա Ձեր վրա է, պարո՛ն Մինասյան, ձեր խմբակի վրա։ Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կապիտուլյացիա անվանելով ման էիք գալիս, գոռգոռում էիք պատերի տակ, գնացիք աշխարհի ամենաուղղիղ կապիտուլյացիան ստորագրեցիք, ձեր քաղաքական խմբակը ստորագրեց։ Տո՛ ազգակործանն էլ եք,  տո՛ կապիտուլյանտն էլ եք, տո՛ հողատուն էլ եք»,- հայտարարեց իշխանական պատգամավոր։ Տեղից «Հայաստան» խմբակցության պատգամավորները հարցրեցին՝ «Բա դուք, ի՞նչ եք»։ Վահագն Ալեքսանյանն  էլ պատասխանեց, որ ԱԺ պատգամավոր է։ «Եվ ոչ երբեք օտարերկրյա գործակալ ի տարբերություն շատերի»,- եզրափակաեց նա։
10:50 - 03 հոկտեմբերի, 2023
Եթե Վարդան Օսկանյանը հասկանար բառի արժեքը դիվանագիտության մեջ, Մեղրիի շրջանը սակարկության առարկա չէր դարձնի. Վահագն Ալեքսանյան
 |tert.am|

Եթե Վարդան Օսկանյանը հասկանար բառի արժեքը դիվանագիտության մեջ, Մեղրիի շրջանը սակարկության առարկա չէր դարձնի. Վահագն Ալեքսանյան |tert.am|

tert.am: «Քաղաքացիական պայմագիր» կուսակցության Վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է  նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի երեկվա ուղերձին. «Եթե Վարդան Օսկանյանը հասկանար բառի արժեքը դիվանագիտության մեջ՝ 1. Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը՝ Մեղրիի շրջանը, սակարկության առարկա չէր դարձնի: 2. 1996 թվականի Լիսաբոնի գագաթաժողովում չէր հասնի նրան, որ միջազգային հանրությունն արձանագրի, որ ինքնորոշման իրավունքը ԼՂ համար նշանակում է ինքնավարություն Ադրբեջանի կազմում: 3. 1999թ. ԵԱՀԿ ստամբուլյան գագաթաժողովում Եվրոպայում անվտանգության խարտիային կողմ չէր քվեարկի, որով բացառվեց ԼՂ կարգավիճակը Ադրբեջանի կազմից դուրս: 4. Լեռնային Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս չէր թողնի: 5. Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցում Ադրբեջանին վետոյի իրավունք չէր շնորհի (Մադրիդյան սկզբունքներով): 6. Լեռնային Ղարաբաղի՝ 1991 թվականի դեկտեմբերի 10-ի անկախության հանրաքվեն քաղաքականապես չէր զրոյացնի փաստացի այն հիմնավորմամբ, որ ԼՂ ադրբեջանցիները դրան չեն մասնակցել (Մադրիդյան սկզբունքներով): 7. Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և ԼՂԻՄ Ազգային խորհրդի 1989 թվականի դեկտեմբերի 1-ի համատեղ որոշումը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին քաղաքականապես չէր զրոյացնի (Մադրիդյան սկզբունքներով): 8. Առանց բանակցություններում արդյունք ստանալու 7 շրջանները օկուպացված տարածք չէր անվանի եւ այսպիսով Հայաստանին օկուպանտի պիտակ չէր կպցնի (2001 թվականի մայիսի 8-ին «Ա1+»-ի եթերում)»:
11:31 - 11 հուլիսի, 2023
Վահագն Ալեքսանյանը՝ բանակցային գործընթացի փուլերի մասին
 |1lurer.am|

Վահագն Ալեքսանյանը՝ բանակցային գործընթացի փուլերի մասին |1lurer.am|

1lurer.am: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն ԱԺ-ում անդրադարձավ բանակցային գործընթացի բոլոր փուլերին՝ սկսած 1991 թվականից: «Կար Գերագույն խորհուրդների որոշում միավորման մասին: Կա՞ր. կար: Շատ լավ: Այդ որոշումից հետո Արցախն անում է Անկախության հանրաքվե, ինչը տրամաբանորեն հակասում է նախորդ որոշմանը, որովհետև նախորդիվ արդեն վերամիավորվել էին»,- հիշեցրեց Ալեքսանյանը: «1997թ․-ին պատերազմում հաղթած Հայաստանին առաջարկում են փաթեթային լուծման տարբերակ, որով Արցախը պետք է լիներ Ադրբեջանի կազմում: Լևոն Տեր-Պետորսյանը հրաժարվում է այդ տարբերակից: 1998թ․-ին առաջարկվում է փուլային լուծում՝ տարածքների վերադարձ, Արցախի կարգավիճակի հարցը՝ ապագային: Սա որպես պատրվակ օգտագործելով՝ Հայաստանում տեղի է ունենում հեղաշրջում: Հեղաշրջման եկած զույգը՝ Քոչարյանն ու Սարգսյանը, ասում են. «Չէ, սա մեզ համար անընդունելի է, պետք է տարածքները տանք միայն անկախության դիմաց»: Շատ Լավ: Բայց գալիս են, ու 99-ին Ռոբերտ Քոչարյանը սկսում է քննարկել ընդհանուր պետության մոդելի շուրջ: Ի՞նչ է նշանակում ընդհանուր պետություն, որ Արցախն ու Ադրբեջանը դառնում են ընդհանուր պետություն»,- ասաց Ալեքսանյանը: Պատգամավորը նաև հիշեցրեց, որ դրան է հաջորդել 2001-ի Քի Վեսթը, որի շրջանակում որոշվել է «Ղարաբաղը մեզ տվեք, մենք էլ ձեզ Մեղրին տանք»: «2007-ին Մադրիդյան սկզբունքներով խոսում են, որ պետք է լինի և՛ տարածքային ամբողջականության սկզբունքը, և՛ ինքնորոշման իրավունքը: Բայց ինքնորոշման իրավունքի հետ կապված կա մի բայց, որ Արցախում անցկացվելիք հանրաքվեն ցանկացած պարագայում պետք է համաձայնեցված լինի Ադրբեջանի հետ: Այսինքն՝ մինչև Ադրբեջանը չասի՝ այսինչ օրը անցկացրեք հանրաքվե, այդ հանրաքվեն անցկացվել չի կարող: Բայց սա ներկայացվել է շատ դրական լուծում տարիներ շարունակ»,- ասաց իշխանական պատգամավորը: Ըստ Վահագն Ալեքսանյանի՝ միայն 2011-ին Կազանում ստորագրված փաստաթուղթն է, որ խնդրի լուծման ամենալավ տարբերակն է. «Բայց խնդիրը գիտե՞ք որն է Կազանի. որ Ալիևը դրան էլ համաձայն չէր»: Ալեքսանյանը նաև հիշեցրեց, որ հետո եղել են 1-2 տարբերակներ, ապա 2016-ին՝ Լավրովյան պլանը, որից սկզբում Հայաստանը հրաժարվել է, ապա տեղի է ունեցել Ապրիլյան պատերազմը, որից հետո փաստաթուղթն ընդունվել է որպես բանակցային պրոցեսի հիմք: «Բայց այս ամբողջ բանակցային պրոցեսում Անկախության հանրաքվեն չկա»,- ընդգծեց պատգամավորը:
12:52 - 25 մայիսի, 2023