Հայաստանը պատրաստ է ընդլայնել համագործակցությունը ԱՀԿ-ի հետ․ վարչապետ |armenpress.am|
17:32 - 07 ապրիլի, 2023

Հայաստանը պատրաստ է ընդլայնել համագործակցությունը ԱՀԿ-ի հետ․ վարչապետ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Թվիթեր»-ի իր էջում ուղերձ է հղել Առողջապահության համաշխարհային օրվա կապակցությամբ։

«Քանի որ այսօր մենք միանում ենք միջազգային հանրությանն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) 75-ամյակի տոնակատարությանը, Հայաստանը պատրաստ է ընդլայնել համագործակցությունը ԱՀԿ-ի հետ՝ ուղղված բոլորի համար որակյալ բուժսպասարկումը հասանելի դարձնելուն, առողջ ապրելակերպի խթանմանը և առողջապահական արտակարգ իրավիճակների կանխարգելմանը, պատրաստվածության ապահովմանը, արձագանքմանը և վերականգնմանը»,- «Թվիթեր»- իր էջում գրել է Փաշինյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել