Ամուլսարի շահագործումը կարող է տորպեդահարել Ջերմուկում զբոսաշրջությունը. Նաիրա Զոհրաբյան |news.am|
12:44 - 07 հունվարի, 2020

Ամուլսարի շահագործումը կարող է տորպեդահարել Ջերմուկում զբոսաշրջությունը. Նաիրա Զոհրաբյան |news.am|

news.am: Ամուլսարի հանքի շահագործումը կարող է տորպեդահարել Ջերմուկում զբոսաշրջությունը: Այս մասին ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքով՝ Ջերմուկի բնակիչների հետ վերջերս տեղի ունեցած շփման ժամանակ նա եւս մեկ անգամ համոզվել է, որ նրանք ոչ մի պարագայում չեն պատրաստվում նահանջել եւ «Լիդիան Արմենիային» թույլ չեն տա վերականգնել Ամուլսարի հանքի շահագործումը: «Նրանք բոլոր դիտակետերում կատարել են, այդ թվում դեկտեմբերի 31-ին, եւ կատարում են շուրջօրյա հերթապահություն»,- շեշտեց նա:

Զոհրաբյանը նշեց, որ խորհրդարանում ձեւավորված ժամանակավոր քննիչ հանձնաժողովը շուտով հրավիրելու է ընկերության ներկայացուցիչներին եւ բնապահպաններին՝ մի շարք հարցեր պարզելու նպատակով, որոնք առնչվում են ինչպես ընդհանրապես հանքարդյունաբերությանը, այնպես էլ մասնավորապես Ամուլսարի խնդիրներին:

Պատգամավորը հավելեց, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հանդես է գալիս ցանկացած միջոցառման դեմ, որը կարող է սպառնալ երկրի բնապահպանությանը եւ բնությանը անշտկելի վնաս հասցնել: «Ցանկացած քաղաքական ուժ, այդ թվում՝ իշխանությունները պետք է հաշվի առնեն համանման ռիսկերը»,- շեշտեց Նաիրա Զոհրաբյանը:

Նա հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ եթե բնապահպանական ռիսկեր հայտնաբերվեն, ապա ոչ մի միջազգային արբիտրաժային դատարան չի կարող վախեցնել իշխանություններին, ուստի անհրաժեշտ է դա մեկնակետ ընդունել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել